Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 տուժածից մեկը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույցով պատված։ Երկու ավտոեքենաներն էլ եղել են ձմեռային անվադողերով։

Leave a Comment