Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

1924-ից սկիզբ առավ «Եկեղեցու բարենորոգչական շարժումը», այն երկար չապրեց․ Հայր Դերենիկը հիշեցնում է՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի

ՀԻՇԵՑՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ… Պատահական չէ ասված. «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի», և մեր այսօրվա իրականությունն էլ դրա վառ վկայությունն է։  100 տարի առաջ մեր եկեղեցում նույն իրականությունն էր։  Դեռևս 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից սկսվեցին եկեղեցու դեմ հալածանքները, և որին զոհ գնացին 200 և ավել հոգևորականներ, ու ողջ Հայաստանով մեկ փակվեցին կամ քանդվեցին եկեղեցիներ։  Ահա … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք.Երևանի Կենտրոն վարչական շրջանում … Read more

Բաքուն բողոք է ներկայացրել Հայաստանի գեղասահորդների ընտրած «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ

«Ազատություն»․ https://t.me/azatutyuntv/29421  Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Միլանում այսօր մեկնարկող խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։Նիկիտա Ռախմանին-Կարինա Ակոպովա զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մհեր Գրիգորյանն ու Իրանի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և ընդգծել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև հարաբերությունների զարգացման և միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն … Read more

Հայը իր տեղն ու արժեքը չգիտի (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ … Read more

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունն ու ամփոփիչ միջոցառումը: Ցուցադրությունը բացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 5-ից: «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի ու ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ցուցադրվել են Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքները, … Read more

ԼՂ առաջնորդների կեղծ դատավարությունից հետո ԵՄ-ը չի կարող անտեսել Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտումները. Օկամպո

Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել … Read more

Վերաքննիչ դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել՝ կալանքի փոխարեն սահմանելով տնային կալանք։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային … Read more