Լիխաչովը Փաշինյանին տեղեկացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին

Լիխաչովը Փաշինյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքների առաջին փուլի ավարտի մասին։ Հիշեցնենք, որ Երևան է ժամանել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նախատեսված են երկկողմ քննարկումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Օրակարգում էներգետիկայի ոլորտում երկկողմ փոխգործակցությունն է, ինչպես նաև ատոմակայանի հարցի քննարկումն ու … Read more

Փաշինյանն ու Լիխաչովը քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։ Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային … Read more

«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էլեկտրակայանների հզորությունների տարբերակներ

«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էներգետիկ հզորությունների կառուցման զանազան համակցված տարբերակներ․ հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։ «2036 թվականից հետո Հայաստանում ատոմային էներգիայի շահագործման վերաբերյալ հարցը մնում է բաց։ Մենք սեղանին դրել ենք տարբեր համակցված առաջարկներ՝ փոքր հզորության ռեակտորների, մոդուլային ռեակտորների, միջին հզորության ռեակտորների և, իհարկե, բարձր հզորության, գիգավատտ դասի ռեակտորների համար», – նշել … Read more

Քննարկվել են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման … Read more

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: