Ռուբեն Վարդանյանի «գործով» դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կեղծ քրեական դատավարության ժամանակ խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Դրան հաջորդել է Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը։ Ապա նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է «դատավարության» ավարտի մասին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո կհրապարակվի վերջնական «դատավճիռը»։

Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունն այսօր վերսկսել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շինծու գործով Վարդանյանի դեմ ընթացող դատական նիստը հետաձգվել է, քանի որ դատավորներ Զեյնալ Աղաևը, Անար Ռզաևը և Ջամալ Ռամազանովը քննարկում էին կեղծ քրեական գործերով մեղադրվող 15 հայ բանտարկյալների դեմ առանձին … Read more

ԼՂ առաջնորդների կեղծ դատավարությունից հետո ԵՄ-ը չի կարող անտեսել Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտումները. Օկամպո

Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել … Read more

Բաքվի դատախազությունը դատարանից պահանջել է Լևոն Բալայանին դատապարտել 17 տարվա ազատազրկման․ Free Armenian Hostages

Free Armenian Hostages  Լևոն Բալայանը (ծնված՝ 1978 թ.) ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։ Նա ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայ քաղաքացիների հետ միասին։ Լևոն Բալայանին մեղադրանք է առաջադրվել «հանցագործ կազմակերպությանը տարբեր ժամանակահատվածներում մասնակցելու» համար՝ … Read more