ՀՀ և ԱՄՆ համատեղ պատվիրակությունը այցելում է Սյունիք՝ քննարկելու ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ միասին այցելել են Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը և վերջինիս ներուժը՝ ամրապնդելու փոխկապակցվածությունը և ստեղծելու նոր տնտեսական … Read more

Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Դեյնզը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ: … Read more

Ինչո՞ւ է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հայատյաց հայտարարություններով հայտնի ամերիկացի փորձագետ Մայքլ Դորանի զրույցը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Հուլիսի վերջին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Նարեկ Մկրտչյանն այցելել է Հադսոնի ինստիտուտի վերլուծական կենտրոն՝ քննարկելու Երևանի և Վաշինգտոնի միջև գործընկերության զարգացման հիմնական ուղղությունները, և զրուցել ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և … Read more

Հայաստանը ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորություն է ստացել․ Axios

Մեզ ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ընձեռվել, Axios պարբերականին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ «Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության։ Ավելի մեծ ինքնիշխանությունը նշանակում է ավելի փոքր կախվածություն մեկ խաղացողից», — նշել է … Read more

Դեսպանը Կոնգրեսի անդամին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից: «Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը»,- գրել է նա։

Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։ Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել … Read more

Հայաստանն ու ԱՄՆ-ը ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում կստեղծեն համատեղ ընկերություն

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր․ «Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց … Read more

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի տեքստը

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը. «Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ (Համատեղ հռչակագիր)՝ Հարավային … Read more

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է․ օրենքի խախտումը կարող է հանգեցնել վիզայի չեղարկման և արտաքսման

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող … Read more

Ռուսաստանն ունի ավելի մեծ կոմպետենցիա. Պեսկովը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջուկային համագործակցության մասին

Դմիտրի Պեսկովը խոսել Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։ «Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությանը, այնտեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանն, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։  Նա հավելել է, որ, որպես միջուկային … Read more