Դեսպանը Կոնգրեսի անդամին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից: «Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը»,- գրել է նա։

Անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Ա.Սմբատյանը շնորհավորեց Ս. Թանազիշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով շարունակական ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը` հայտնելով պատրաստակամություն` առկա փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։ 

Գալուզինը և ՀՀ դեսպանը քննարկել են երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, նշվել է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության հայտարարության մեջ։ «Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների … Read more