Ռուսաստանն ունի ավելի մեծ կոմպետենցիա. Պեսկովը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջուկային համագործակցության մասին

Դմիտրի Պեսկովը խոսել Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։

«Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությանը, այնտեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանն, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նա հավելել է, որ, որպես միջուկային ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցություն պահանջվի իր գործընկերների կողմից։

«Ռուսաստանը կարող է առաջիկա տարիներին ապահովել ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով», — ասել է Պեսկովը։

Leave a Comment