Պըլը Պուղի. արցախյան սրամտության ու զվարճախոսության խորհրդանիշը․ «Հայագիտակ»

Կատակաբաններ շատ են եղել թե՛ Հայաստանում, թե՛ նրանից դուրս, սակայն, ոչ բոլորն են մնացել ժողովրդի հիշողության մեջ, և նրանց շատ սրամտություններ ժամանակի ընթացքում մոռացվել են։ Պըլը Պուղին բացառություն է։ Լինելով իրական անձնավորություն՝ Վարանդայի Մելիք-Շահնազար իշխանի զվարճախոսը, նա հետագայում դարձավ նաև գրական հերոս. նրա մասին գրվեցին պիեսներ, իսկ կատակները տարբեր տարիներին հրատարակվեցին առանձին գրքերով։ Ո՞րն էր … Read more

ֆրանսիացի հայագետ Սեն-Մարտենի բացահայտումները հայկական ձեռագրերում․ «Հայագիտակ»

Ֆրանսիացի անվանի հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենը, հիանալի տիրապետելով գրաբարին, նպատակ էր դրել ֆրանսերեն թարգմանել հայերեն կարևորագույն ձեռագրերը։ Թեև գիտնականի կյանքն ընդհատվեց ընդամենը 41 տարեկանում, նրա սկսած գործը շարունակեցին և ավարտին հասցրին իր աշակերտները։ Այդուհանդերձ, Սեն-Մարտենն անձամբ հասցրեց անել մի քանի կարևոր բացահայտումներ։ Նա ապացուցեց, որ նախկինում Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացույցի» իրական հեղինակն Անանիա Շիրակացին է, ինչպես … Read more

Հրաչյա Աճառյան-150․ հայագիտության անգնահատելի ժառանգությունը․ «Հայագիտակ»

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հսկայական ու անգնահատելի գիտական ժառանգություն է թողել մեծանուն հայագետ ու լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Ծնված լինելով համեստ կոշկակարի ընտանիքում՝ նա ոչ միայն տիրապետեց բազմաթիվ օտար լեզուների, այլև խորությամբ ուսումնասիրեց հայերենի գանձերը։ Գրեց «Հայերեն արմատական բառարանը», որը եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանության մեջ։ Ուսումնասիրեց հայերենի բարբառները, հատկապես նրանք, որոնք 1915-ի Մեծ եղեռնից … Read more

Վանի թագավորության հագուստը. ավանդույթներ և խորհրդանիշներ․ «Հայագիտակ»

Մասնագետների և ընթերցողների դատին է հանձնվել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանի «Վանի թագավորության հագուստը» աշխատությունը, որը հեղինակի երկարամյա պրպտումների արդյունքն է։ Ուսումնասիրելով պահպանված բարձրաքանդակներն ու հնագիտական արտեֆակտերը՝ հեղինակը վերականգնում է Վանի թագավորության աշխարհիկ և հոգևոր վերնախավի ներկայացուցիչների կերպարը։ Պարզվում է, որ ժամանակի տարազն ունեցել է տունիկայի ձև՝ ուղիղ ձևվածքով և թևերի … Read more

Ժողովուրդը դեռ հոլովում է Հոբոսի անունը․ո՞վ է իրականում հայտնի կատակաբանը․ «Հայագիտակ»

Հոբոսը այն եզակի կատակաբաններից է, որն իրական պատմական դեմք է և ոչ թե առասպելական կերպար։ Նա ծնվել է 18-րդ դարի վերջին և ապրել մինչև 19-րդ դարի 70-ական թվականները։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը, որը կատակաբանի ծոռն է, հետաքրքիր մանրամասներ է փոխանցում իր նախնու մասին։ Նա միաժամանակ … Read more

Ֆրանսիացի գիտնական Անտուան Ժան Սեն-Մարտենի զարմանալի սերն առ Հայաստան. «Հայագիտակ»

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Եվրոպայում ձևավորված արևելագիտական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի գիտնական Սեն-Մարտենը, փայլուն տիրապետում էր արևելյան բազմաթիվ լեզուների, այդ թվում՝ գրաբարին։ Հայոց հին լեզվի խորացված իմացությունը նրան հնարավորություն տվեց հիմնավորապես ուսումնասիրել հայոց պատմությունը, համադրել այն այլալեզու աղբյուրների հետ և Եվրոպային ներկայացնել Հայաստանը՝ որպես հնագույն մի քաղաքակրթություն։ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա … Read more

Պետրոս Դուրյան՝ հայ քնարերգության «անմահ պատանին». «Հայագիտակ»

Պետրոս Դուրյանը հայկական պոեզիայի առաջին ռոմանտիկն է։ Նա առաջինն էր, որ կլասիցիզմի խիստ կանոններին և լրջախոհ թեմաներին հակադրեց իր մեղմ, քնարական ու ռոմանտիկ պոեզիան։ Պատանեկան համարձակությամբ նա բարձրաձայնեց սովորական մարդկային քնքուշ զգացմունքների մասին։ Ինչպես նկատում է Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ նոր գրականության ֆակուլտետի փոխդեկան Նաիրա Խաչատրյանը, Դուրյանն իր կարճ կյանքի ընթացքում խտացրեց այն … Read more

Ալեքպոլի լեգենդար զվարճաբանն ու առակախոսը․ Պոլոզ Մուկուչ․ «Հայագիտակ»

Պոլոզ Մուկուչը կամ Մկրտիչ Մելքոնյանը հայտնի զվարճաբան ու առակախոս է, որի կատակները, չնայած նրա կյանքի վաղաժամ ավարտին, մինչ օրս հիշվում ու պատմվում են հոմերական ծիծաղով։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Գրիգոր Աղանյանը, ինքն էլ գյումրեցի է, ներկայացնում է Պոլոզի կյանքից ուշագրավ և իրական պատմություններ՝ զուգահեռաբար նկարագրելով հին Ալեքպոլի կենցաղը, սովորույթներն ու հասարակական … Read more

Նիկողայոս Ադոնց՝ Եվրոպայում ապրած, հայրենիքը սրտում պահած հայ գիտնականը․ «Հայագիտակ»

Հայաստանում անցան Ադոնցի մանկության ու պատանեկության տարիները, սակայն, նրա հետագա կյանքն անցավ արտասահմանում՝ հիմնականում Բելգիայում։ Ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը, Եվրոպայում ապրելիս գիտնականն իր թե՛ արտաքին տեսքով, թե՛ վարքագծով միշտ բարձր էր պահում հայ մարդու պատիվը։ Նա հնարավորինս աջակցում էր արտերկրում սովորող հայ ուսանողներին. շաբաթ և կիրակի օրերին նրանց համար անվճար դասընթացներ … Read more

«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը»․ նոր ցուցադրություն մշակութային ժառանգությունից. «Հայագիտակ»

«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրությունը նորովի է բացահայտում հնագույն ձեռագրերի ինստիտուտ-թանգարանի հարուստ ժառանգությունը։ Սովորաբար Մաշտոցյան Մատենադարանն ասոցացվում է ձեռագիր մատյանների բացառիկ հավաքածուի հետ, սակայն, տասնամյակների ընթացքում այստեղ կուտակվել են նաև մշակութային այլ արժեքներ՝ կտավներ, լուսանկարներ, գորգեր և կրոնածիսական առարկաներ, որոնք տեղ են գտել Մատենադարանի թանգարանի պահոցում և նույնքան խնամքով են պահվում, որքան ձեռագրերը։ Օրերս որոշվեց … Read more