Ժողովուրդը դեռ հոլովում է Հոբոսի անունը․ո՞վ է իրականում հայտնի կատակաբանը․ «Հայագիտակ»

Հոբոսը այն եզակի կատակաբաններից է, որն իրական պատմական դեմք է և ոչ թե առասպելական կերպար։ Նա ծնվել է 18-րդ դարի վերջին և ապրել մինչև 19-րդ դարի 70-ական թվականները։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը, որը կատակաբանի ծոռն է, հետաքրքիր մանրամասներ է փոխանցում իր նախնու մասին։ Նա միաժամանակ հայտնում է իր վրդովմունքը նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանի նկարագրության վերաբերյալ, որտեղ Հոբոսը ներկայացվել է որպես տխմար ու տգետ անձնավորություն։ Ըստ թոռան՝ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

20-րդ դարասկզբին առանձին գրքով լույս տեսած Հոբոսի կատակները եղել են բարի, կենցաղային պատմություններ ու զրույցներ, որոնցում իսպառ բացակայում են հայհոյանքը, գռեհկությունն ու ատելությունը։ Սուրեն Հոբոսյանը նշում է, որ կատակաբանի հայրենիքում նրա անունը մինչ օրս ապրում է ժողովրդական խոսքուձևերում, ինչպիսիք են՝ «հոբոս-հոբոս մի խոսա» կամ «հոբոսություն մի արա» արտահայտությունները։

Leave a Comment