Պըլը Պուղի. արցախյան սրամտության ու զվարճախոսության խորհրդանիշը․ «Հայագիտակ»

Կատակաբաններ շատ են եղել թե՛ Հայաստանում, թե՛ նրանից դուրս, սակայն, ոչ բոլորն են մնացել ժողովրդի հիշողության մեջ, և նրանց շատ սրամտություններ ժամանակի ընթացքում մոռացվել են։

Պըլը Պուղին բացառություն է։ Լինելով իրական անձնավորություն՝ Վարանդայի Մելիք-Շահնազար իշխանի զվարճախոսը, նա հետագայում դարձավ նաև գրական հերոս. նրա մասին գրվեցին պիեսներ, իսկ կատակները տարբեր տարիներին հրատարակվեցին առանձին գրքերով։ Ո՞րն էր Պըլը Պուղու այսքան սիրված լինելու գաղտնիքը։

Նրա սրամտություններում արտացոլված է Արցախ աշխարհն իր պատմությամբ, վերելքներով ու վայրէջքներով։ Դրանցում կենդանանում են Մելիք-Շահնազարն ու նրա պալատական կյանքը, ինչպես նաև հենց իր՝ Պուղու, զրկանքներով լի կյանքը։ Այդ կատակներն այսօր էլ արդիական են, պատմվում են ամենուր և շարունակում պարգևել առողջ ծիծաղ։

Leave a Comment