Ալեքպոլի լեգենդար զվարճաբանն ու առակախոսը․ Պոլոզ Մուկուչ․ «Հայագիտակ»

Պոլոզ Մուկուչը կամ Մկրտիչ Մելքոնյանը հայտնի զվարճաբան ու առակախոս է, որի կատակները, չնայած նրա կյանքի վաղաժամ ավարտին, մինչ օրս հիշվում ու պատմվում են հոմերական ծիծաղով։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Գրիգոր Աղանյանը, ինքն էլ գյումրեցի է, ներկայացնում է Պոլոզի կյանքից ուշագրավ և իրական պատմություններ՝ զուգահեռաբար նկարագրելով հին Ալեքպոլի կենցաղը, սովորույթներն ու հասարակական բարքերը։ Պոլոզ Մուկուչի կերպարը հայելու պես ճշգրիտ արտացոլում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի քաղաքի իրական պատկերը։

Նա եղել է չափազանց բարի, ընկերասեր, եկեղեցասեր և մեծի պատիվը հարգող անհատականություն։ Զբաղվելով թե՛ մեծածախ և թե՛ մանրածախ առևտրով՝ նա աչքի է ընկել բացառիկ ազնվությամբ և երբեք որևէ մեկին չի խաբել հաշվարկներում։ Նրա հանդեպ տածած սերն ու վստահությունն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ առանց անձնագրի նրան թույլատրել են գնացքով ապրանքներ փոխադրել տարբեր քաղաքներ։

Leave a Comment