Երևանյան առաջին մանկապարտեզները՝ 19-րդ դարում․ «Հայագիտակ»

19-րդ դարում, Եվրոպայում, ապա ցարական Ռուսաստանում լայն տարածում գտան մանկապարտեզները, իսկ դարավերջին մուտք գործեցին նաև Երևան։ Դրանք հիմնականում մասնավոր, վճարովի հաստատություններ էին՝ հասանելի բացառապես ունևոր խավին։ Ինչպես նշում է Երևան քաղաքի պատմության թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, մանկապարտեզը շատ արագ դարձավ նորաձև, քանի որ այստեղ երեխաները բազմակողմանի դաստիարակություն էին ստանում։ Նրանք սովորում էին … Read more

Ժան Շարդեն. ֆրանսիացի ճանապարհորդ, որը քարտեզագրեց 17-րդ դարի Երևանը․ «Հայագիտակ»

Հմուտ ոսկերիչ, վաճառական և հետաքրքրասեր ճանապարհորդ՝ Ժան Շարդենին նոր երկրներն առաջին հերթին գրավում էին առևտրային հեռանկարների ու նոր շուկաներ գտնելու տեսանկյունից: Թիֆլիսից դեպի Պարսկահայաստան տանող տխուր ու դժվարին ճանապարհը հյուծել էր նրան. տեղ հասնելուն պես Շարդենը հիվանդացավ: Սակայն, ապաքինվելուց անմիջապես հետո նա սկսեց ուսումնասիրել տեղանքը, կլիման, մարդկանց, նույնիսկ Երևանի խանի պալատն ու նրա հարեմը, որտեղ … Read more

«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը՝ Մադրիդի Ազգային գրադարանում․ «Հայագիտակ»

Մադրիդի Ազգային գրադարանում, Մաշտոցյան Մատենադարանի և ՀՀ ԿԳՍՄ նախարարության նախաձեռնությամբ, բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է 9-19-րդ դարի միջնադարյան ձեռագրեր, որոնք ստեղծվել են հայկական գրչության տարբեր կենտրոններում: Իսպանացի արվեստասերների շրջանում արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսի առանցքային նմուշներից են հայկական ինքնատիպ տառատեսակները, մասնավորապես՝ թռչնագրերը, և նշանավոր Շուխունց խնդրակատար … Read more

«Վերք Հայաստանի» 185-ամյակը. Խաչատուր Աբովյանի ժառանգությունը՝ նոր մեկնաբանություններով և հոբելյանական ծրագրերով․ «Հայագիտակ»

Այս տարի լրանում է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 185-ամյակը։ Այս կապակցությամբ գրողի տուն-թանգարանը նախատեսել է ուշագրավ միջոցառումների շարք։ Թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը գտնում է, որ վերջապես եկել է ժամանակը, որ մարդիկ հասկանան՝ վեպը բոլորովին էլ «ռսի սապոգի» կամ ցարական իշխանության գովասանք չէ, մանավանդ որ Աբովյանն ինքն արդեն վաղուց հասկացել էր ցարիզմի բացասական … Read more

Ֆրիտյոֆ Նանսեն. մեկդարյա անմնացորդ սեր և նվիրում հայերին. «Հայագիտակ»

Մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը, 100 տարի առաջ, իր հանձնախմբով ժամանեց Երևան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այն վայրերը, որտեղ հնարավոր կլիներ վերաբնակեցնել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին և հիմք դնել նրանց նոր կյանքին հայրենիքում։ Հավատարիմ մնալով նանսենագետ Ֆելիքս Բախչինյանի թողած ժառանգությանն ու հիշատակին՝ «Նանսենի ինստիտուտ-հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանը և թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը կյանքի կոչեցին նրա … Read more

Թելի իրադարձություն և տեքստիլի համաշխարհային պատումներ․ Ազգային պատկերասրահի նոր ցուցադրությունը․ «Հայագիտակ»

«Թելի իրադարձությունը. տեքստիլի համաշխարհային պատումներ» խորագրով ցուցահանդեսը Գերմանիայի արտաքին մշակութային կապերի ինստիտուտի նախաձեռնությունն է, որն արդեն հասցրել է շրջել բազմաթիվ երկրներում։ Նախագծի առանցքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր հյուրընկալող երկրում ցուցադրությունը համալրվում է տեղացի արվեստագետների՝ տեքստիլին առնչվող աշխատանքներով։ Ավելին՝ հաջողված և ձեռքբերված գործերը դառնում են հավաքածուի մշտական մասն ու շարունակում իրենց ուղին միջազգային հարթակներում։ Տեքստիլի … Read more

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց. կանանց կրթության և անկախության սկզբնավորումը Երևանում. «Հայագիտակ»

19-րդ դարի 50-ական թվականների սկզբից կանանց կանոնավոր կրթությունը մուտք գործեց Երևան։ 1850 թվականին հիմնադրվեց Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը, որը նոր էջ բացեց հայ իրականության մեջ։ Մինչ այդ աղջիկները հիմնականում կրթվում էին տնային պայմաններում՝ մասնավոր վարժուհիների մոտ, ստանալով միայն այնքան գիտելիք, որքան անհրաժեշտ էր համարվում ապագա կնոջ և մոր դերի համար։ Նորաբաց կրթօջախը սանուհիներին տալիս էր ռուսաստանյան … Read more

Սուրբ Հարության տոն. եկեղեցական խորհուրդը և ժողովրդական ընկալումները․ «Հայագիտակ»

Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվում է ապրիլի 5-ին: Դարերի խորքից եկող արմատներ ունի այս տոնը, ժողովուրդը դրա հետ կապում է բազմաթիվ ծեսեր ու հավատալիքներ, որոնք սկսվում են դեռևս Ավագ շաբաթվանից: Տոնական նախապատրաստությունները ներառում են մի շարք խորհրդանշական արարողություններ՝ հաց թխելուց մինչև բուրդ գզելը: … Read more

Պատմության անհայտ էջերի հետքերով. Տիգրան Պետրոսյանցի 75-ամյա ուղին․ «Հայագիտակ»

Մշակութաբան, մատենագետ, պատմաբան և ռազմագետ Տիգրան Պետրոսյանցը 75 տարեկան է։ Նա հետադարձ հայացք է ձգում անցած ուղուն՝ պատմելով, թե ինչպես էր ուսումնատենչ պատանին դեռ հասուն կյանքի շեմին տարվում հայոց պատմությամբ, և թե ինչպես տարիների կուտակած գիտելիքներն ի վերջո մարմնավորվեցին արժեքավոր աշխատություններում։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմությանը, հայոց փափկասուն տիկնանց և հազար հայազգի գեներալներին նվիրված … Read more

Տարազի վերաիմաստավորումը՝ թանգարանային միջավայրում․ «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեզոն Մարաշլյան» լուսանկարչատունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որը թանգարանի այցելուներին բացառիկ հնարավորություն է ընձեռում կրելու հայկական ազգային տարազ և լուսանկարվելու։ Հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ աննախադեպ է, ինչը բնական է, քանի որ ազգային հագուստը գոնե մեկ անգամ կրելու ցանկություն ունեն գրեթե բոլորը։ Թանգարանի ստեղծած այս ժամանակավոր հարթակում այցելուների համար հասանելի են Հայաստանի … Read more