«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը»․ նոր ցուցադրություն մշակութային ժառանգությունից. «Հայագիտակ»

«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրությունը նորովի է բացահայտում հնագույն ձեռագրերի ինստիտուտ-թանգարանի հարուստ ժառանգությունը։

Սովորաբար Մաշտոցյան Մատենադարանն ասոցացվում է ձեռագիր մատյանների բացառիկ հավաքածուի հետ, սակայն, տասնամյակների ընթացքում այստեղ կուտակվել են նաև մշակութային այլ արժեքներ՝ կտավներ, լուսանկարներ, գորգեր և կրոնածիսական առարկաներ, որոնք տեղ են գտել Մատենադարանի թանգարանի պահոցում և նույնքան խնամքով են պահվում, որքան ձեռագրերը։

Օրերս որոշվեց հանրությանը ներկայացնել այն գեղանկարչական աշխատանքները, որոնք տարբեր տարիների նվիրաբերվել են Մատենադարանին։

Թեև շատ կտավների հեղինակներ անհայտ են, ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ Ինչպես նշում է Իվետ Թաջարյանը, շուտով ևս մեկ ցուցահանդես կբացվի, այս անգամ՝ Մադրիդում։ Իսպանացի արվեստասերներին կներկայացվեն հայկական միջնադարյան 11 ձեռագիր մատյաններ և հմայիլներ։

Leave a Comment