Իրանը փորձեց դիվանագիտական ​​ճանապարհով խուսափել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից. Փեզեշկիան

Iran’s President Masoud Pezeshkian addresses the 80th United Nations General Assembly (UNGA) at the U.N. headquarters in New York, U.S., September 24, 2025. REUTERS/Bing Guan Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը X սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ դիմելով տարածաշրջանի բարեկամ և հարևան երկրների ղեկավարներին։ Նա նշել է, որ Իրանը փորձել է խուսափել պատերազմից դիվանագիտական ճանապարհով և հարևան … Read more

Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում⠀

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով մրցակցին 17:9 հաշվով` դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր: Մինչ այս Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր … Read more

Սպանված Խամենեիին կարող է նրա որդին փոխարինել — Հայաստանի Հանրային Ռադիո

Սգո արարողությունը հետաձգվում է Այսօր ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով երեկոյան 22:30-ին Իրանում պետք է հրաժեշտ տային Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար, 86-ամյա այաթոլլահ Ալի Խամենեիին: Սակայն սգո արարողությունը հետաձգվել է, ամենայն հավանականությամբ, երկրի ղեկավարները հաշվի են առել անվտանգության հանգամանքը: Այաթոլլահը սպանվել է անցած շաբաթ օրը, փետրվարի 28-ին, մայրաքաղաք Թեհրանում՝ իսրայելա-ամերիկյան համատեղ օդային … Read more

Կստեղծվի անհետ կորած անձանց միասնական ռեեստր․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը

«Անհետ կորածի մասին» օրենքի անհրաժեշտությունը քննարկվել է Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների օրոք։ Սակայն օրենքի նախագիծն այդպես էլ չի հասել կառավարություն ու օրենսդիր մարմին։ Այժմ արդեն խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ անգամ է քննարկվում «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Ըստ էության՝ առաջին անգամ պետությունը, այս օրինագծով, անհետ կորած անձանց … Read more

Թբիլիսին և Երևանը դեռ չիրացված ներուժ ունեն․ Վրաստանի վարչապետ

Հայաստանի և Վրաստանի տնտեսական գործակցությունը խորանում է․  Վրաստանում արձանագրել են երկու երկրների վարչապետները՝ ամփոփելով երկկողմ տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքները։ Նիստը տեղի է ունեցել Կախեթիում՝ Սիղնաղի բնակավայրում։  Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն, ամփոփելով հանդիպումները, ընդգծել են ռազմավարական հարաբերությունների խորացման կարևորությունը հատկապես միջազգային բարդ իրադրության ֆոնին։   Հայաստանն ու Ադրբեջանն այսօր տնտեսական կապեր են … Read more

Վրաստանից անմիջապես հետո խորհրդարան․ վարչապետը մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին  

Ներկուսակցական քարոզարշավի շրջանակում մարզային հանդիպումները կարևոր են, որպեսզի գործող իշխանությունը շահառուների շրջանում փորձի պարզել տպավորությունները կատարվող բարեփոխումներից։ Ըստ վարչապետի՝ հանրության շրջանում արձանագրել են դրական ընկալում։ Առաջնային տպավորությունները կապված են առողջության համընդհանուր ապահովագրության հետ, որից երրորդ ամիսն է, ինչ քաղաքացիներն դրանից օգտվում են և զգում են այդ ծրագրի արդյունավետությունը։ Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են, … Read more

Զգույշ լինել հեռախոսային խոսակցություններում, ամրագրել աշխատավարձն ամբողջությամբ․ ՌԴ-ն ավելի է խստացնում միգրացիոն քաղաքականությունը

Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը՝ նաև ՀՀ քաղաքացիների համար։ Վերջին տարիներին Հայաստանից ՌԴ աշխատանքի մեկնողների թիվը նվազում է։ Եթե նախկինում ՀՀ մոտ 100 հզր քաղաքացի էր Ռուսաստանում աշխատանք փնտրում, ապա այժմ նրանց թիվը չի հասնում 70 հազարի։ Հերթական խստացումները ուժի մեջ են մտել մարտի 1-ից։ Սրանք ուղիղ շարունակությունն են շուրջ մեկ տարի առաջ՝ 2025-ի … Read more

Հնարավոր կոռուպցիայի, արտոնությունների և նվիրատվությունների մասին․ Հակակոռուպցիոն կոմիտեի զեկույցը 2025-ի գործունեության մասին

«Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվությունները հերթական անգամ դարձել են խորհրդարանական բուռն քննարկումների առարկա։ Պետական մաքսատուրքային արտոնություններ ստացած ընկերությունների նվիրատվություններում ընդդիմությունը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Իշխանական պատգամավորները, սակայն, այդ պնդումները կտրականապես մերժում են՝ դրանք որակելով անհիմն և քաղաքական շահարկում։ Թեման ԱԺ օրակարգում հայտնվեց Հակակոռուպցիոն կոմիտեի 2025-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ՝ վերածվելով իշխանություն-ընդդիմություն հերթական բանավեճի։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Starlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է

Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։  «ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսում ենք տեղադրել սարքավորումներն այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավելապես անհրաժեշտ է՝ ունենալու արագ և կայուն ինտերնետի հասանելիություն։ Մեր … Read more

Հայերի շրջանում զոհեր չկան․ Արամ Առաջին — Հայաստանի Հանրային Ռադիո

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Միջին Արևելքում հայ համայնքների անվտանգությունն առաջնահերթ հրամայական է համարում։ Նա հեռախոսազրույցներ է ունեցել հայ համայնքների պատասխանատուների հետ ու տեղեկացել, որ հայերի շրջանում զոհեր չկան, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, գրում է «Արմենպրես»-ը։ «2026 թվականի մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի … Read more