
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը X սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ դիմելով տարածաշրջանի բարեկամ և հարևան երկրների ղեկավարներին։
Նա նշել է, որ Իրանը փորձել է խուսափել պատերազմից դիվանագիտական ճանապարհով և հարևան երկրների աջակցությամբ, սակայն, նրա խոսքով, «ամերիկա-սիոնիստական ռազմական հարձակումը» Թեհրանին այլընտրանք չի թողել, քան պաշտպանվելը։
«Մեր բարեկամ և հարևան երկրների հարգարժան առաջնորդներ, մենք փորձեցինք խուսափել պատերազմից ձեր օգնությամբ և դիվանագիտության միջոցով, սակայն ամերիկա-սիոնիստական ռազմական հարձակումը մեզ այլ ելք չեն թողել, քան պաշտպանվելը։
Մենք հարգում ենք ձեր ինքնիշխանությունը և դեռևս կարծում ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները»,-գրել է նա X-ում։
روسای محترم کشورهای دوست و همسایه ما کوشیدیم با کمک شما و از طریق دیپلماسی از جنگ اجتناب کنیم اما حمله نظامی آمریکایی صهیونی هیچ راه دیگری جز دفاع از خود برای ما باقی نگذاشت ما به حاکمیت شما احترام میگذاریم و هنوز هم معتقدیم آرامش منطقه باید به دست کشورهای منطقه تامین شود https://t.co/6s6dYepSmv
— Masoud Pezeshkian (@drpezeshkian) March 4, 2026