Starlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է

Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսում ենք տեղադրել սարքավորումներն այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավելապես անհրաժեշտ է՝ ունենալու արագ և կայուն ինտերնետի հասանելիություն։ Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր սովորող, նույնիսկ ամենահեռավոր համայնքում, պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն»,– գրել է Մխիթար Հայրապետյանը։ 

Leave a Comment