Լարսը փակ է, Հայաստանում եւս կան փակ ճանապարհներ — Հայաստանի Հանրային Ռադիո

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։   Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները և Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած … Read more

Մամդանիի միջնորդությունից հետո Թրամփը համաձայնեց ազատել ապօրինի ներգաղթյալ ադրբեջանուհուն

ԱՄՆ-ի ներգաղթային ծառայության (ICE) կողմից ձերբակալված ադրբեջանցի ուսանողուհին ազատ է արձակվել Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, հայտնում է BBC-ին։ Մամդանին հինգշաբթի այցելել է Սպիտակ տուն` նախագահի հետ հանդիրման, որի մասին նախապես չի հայտարարվել։ Հանդիպումից հետո քաղաքապետը սոցիալական ցանցերում գրել է, որ նախագահը տեղեկացրել է նրան, որ Կոլումբիայի համալսարանի ձերբակալված ուսանողուհուն … Read more

Կրկին բախումներ Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին. կողմերը հակասական տվյալներ են հայտնում

Աֆղանստանի զինված ուժերը երեկ երեկոյան ռազմական խոշոր գործողություն են սկսել Պակիստանի դեմ Դյուրանդի գծի երկայնքով՝ հայտարարելով պակիստանյան մի քանի հենակետերի գրավման մասին։ Իսլամաբադում պնդում են, որ հարձակումը հետ է մղվել, իսկ տասնյակ աֆղան զինվորներ զոհվել են։ Դյուրանդի գիծը երկու պետությունների միջեւ 2,6 հազար կմ սահմանն է, որը կողմերը չեն սահմանազատել։ Քաբուլն այն չի ճանաչում Պակիստանի … Read more

ԱՄՆ պատվիրակությունը Ժնեւում նույն կազմով, ինչպես Իրանի դեպքում, մասնակցել է նաեւ Ուկրաինայի հարցով բանակցություններին

Ժնեւում ավարտվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները։ Ուկրաինայի հարցով բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը կազմված էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից եւ Ջարեդ Քուշներից։ Սրան զուգահեռ` նրանք իրանական պատվիրակության հետ քննարկում էին իրանական միջուկային ծրագիրը։ Բանակցություններին Կիեւը ներկայացնում էին Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլեւը եւ Գերագույն … Read more

Ըստ Վաշինգտոնի` դրական, ըստ Թեհրանի` ամենալուրջ. Ժնեւում ավարտվել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների հերթական փուլն անցկացվել է Ժնեւում` նախօրեին։ Ամերիկյան կողմը ներկայացրել են  Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները, իսկ Իրանը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Բանակցություններն անցկացվել են երկու մասով` առավոտյան եւ երեկոյան, տեւել են մի քանի ժամ։ Առավոտյան հանդիպումից հետո Axios-ի աղբյուրը հայտնել է, որ Ուիթքոֆը եւ Քուշները … Read more

Վարչապետը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։ Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն … Read more

Վարչապետը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ — Հայաստանի Հանրային Ռադիո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ: Վերջինս ողջունել է վարչապետի այցը և կարևորել այսօր Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում ստորագրված համաձայնագիրը: Կարոլ Նավրոցկին համոզմունք է հայտնել, երկու երկրները կշարունակել զարգացնել և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև ակտիվ փոխգործակցության կարևորությունը: Վարչապետն ընդգծել է … Read more

Հարգանքի տուրք՝ Վարշավայի Անհայտ զինվորի հուշահամալիրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյան Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր և մատուցել հարգանքի տուրք: Վարչապետը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծանոթացել հուշահամալիրի պատմությանը: Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը, տեղի է ունեցել զինվորական քայլերթ:

Ջրամատակարարման որակի բարելավման նպատակով կառավարությունը շուրջ 70 մլն եվրո վարկ է ներգրավել

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը, հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեից՝ հավելելով, որ ծրագիրն ուղղված է ՀՀ ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանն ու բարեփոխմանը։ Հաղորդագրության համաձայն՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման ծառայությունների որակը բարելավելու … Read more

Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Լեհաստան ՀՀ վարչապետի պաշտոնական այցի շրջանակներում կայացել է փաստաթղթի ստորագրման արարողություն: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը, Հայաստանի և Լեհաստանի վարչապետների ներկայությամբ, ստորագրել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։