Հետագա փոխգործակցությունը կնպաստի փոխշահավետ համագործակցությանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում: «Ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է երկրի կայուն զարգացումն ապահովելու և քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու ուղղությամբ Ձեր կողմից ձեռնարկվող շարունակական ջանքերին աջակցելու մասին»,-ասվում է շնորհավորական նամակում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը վստահություն է … Read more

Աշխարհը 2036-ին, երբ ռոբոտները կաշխատեն, իսկ մարդը կընտրի, ու փող պետք չի լինի․ Մասկի նոր կանխատեսումը

Արևիկ Կիրակոսյան«Ռադիոլուր» Իլոն Մասկը ներկայացրել է իր ամենահամարձակ կանխատեսումներից մեկը․ առաջիկա տասնամյակում մարդկությունը կարող է կանգնել տեխնոլոգիական այնպիսի շրջադարձի առաջ, որը հիմնովին կփոխի տնտեսությունը, աշխատաշուկան և մարդկանց առօրյան։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ աշխատանքն այլևս գոյատևելու պարտադիր պայման չէ։ Աշխատում են մեքենաները, արտադրում են ռոբոտները, փողը կորցնում է իր նախկին նշանակությունը, իսկ մարդն ինքն է ընտրում՝ … Read more

Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ։ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են … Read more

«Կանիծեմ», «Առիթ չտան՝ չեմ հայհոյի»․ 9-րդ գումարման ԱԺ առաջին պայմանավորվածությունը բարեկիրթ համակեցության մասին է

9-րդ գումարման խորհրդարանի օրակարգային առաջին հարցերից մեկը էթիկայի հանձնաժողովի ձևավորումն է։ Որոշման նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում։ Այս մարմնի անհրաժեշտության մասին թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողներն ու քաղհասարակության ներկայացուցիչները խոսել են նախորդ երկու գումարումների ընթացքում, սակայն էթիկայի հանձնաժողովն այդպես էլ չի ձևավորվել ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն առաջին ճեպազրույցի ժամանակ ի պատասխան «Ռադիոլուր»–ի հարցին, շեշտել էր՝ … Read more

ՌԴ քաղաքացիների հետաքրքրվածությունը և Իրանում կատարվողն ազդել են անշարժ գույքի գների վրա․ ՀՀ ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,5 տոկոս։ Պահպանվել է նաև բանկերից ներգրավվող միջոցների 5 տոկոս տոկոսադրույքը՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության բարձր տեմպը, գնաճային միջավայրը և արտաքին ռիսկերը։   Վերջին շրջանում աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ։ Միաժամանակ օտարերկրացիների համար ընդլայնվել են անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունները, այդ թվում՝ հեռավար եղանակով։ … Read more

ՀԱՊԿ-ում Հայաստանի քվեարկության իրավունքի հնարավոր սահմանափակումը՝ ՌԴ ճնշման նոր քայլ․ Արմեն Պետրոսյան

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում նոր լարվածություն է առաջանում։ Ռուսաստանը չի բացառում, որ առաջիկայում կարող է քննարկվել Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելը։ Մոսկվան դա կապում է կազմակերպության ընթացակարգերի հետ, մինչդեռ փորձագետները թեման դիտարկում են նաև Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր լարվածության համատեքստում։ Ինչո՞ւ է հարցը կրկին հայտնվել օրակարգում, և ինչպիսի՞ քաղաքական հետևանքներ կարող են լինել։ ՀԱՊԿ մարմիններում … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 04.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 04.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Թեկնածուները՝ երկրորդ պլանում, մեղադրանքները՝ առաջին․ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ ՀԱՊԿ-ում Հայաստանի քվեարկության իրավունքի հնարավոր սահմանափակումը՝ ՌԴ ճնշման նոր քայլ․ Արմեն Պետրոսյան «Կանիծեմ», «Առիթ չտան՝ չեմ հայհոյի»․ 9-րդ գումարման ԱԺ առաջին պայմանավորվածությունը բարեկիրթ համակեցության մասին է Back to top button

Միգրանտների կենտրոններ ԵՄ սահմաններից դուրս․ Իտալիան առաջարկում է քննարկել նաև Հայաստանի տարբերակը

Իտալիան ԵՄ մակարդակով առաջարկում է ԵՄ տարածք անօրինական ճանապարհով մուտք գործող միգրանտների համար վերադարձի կենտրոններ ստեղծել, իր գնահատմամբ, անվտանգ երրորդ երկրներում ՝ հիմնվելով Ալբանիայի մոդելի վրա։ Նախնական հնարավոր երկրների ցանկում է նաև Հայաստանը, նաև մի քանի աֆրիկյան պետություններ և որոշ երկրներ, որոնք ավանդական միգրացիոն ուղիներից դուրս են՝ Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Չեռնոգորիա և … Read more

Թեկնածուները՝ երկրորդ պլանում, մեղադրանքները՝ առաջին․ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

Խորհրդարանը շարունակում է ձևավորել ԱԺ նախագահության կազմը։ Խոսնակի ընտրությունից հետո հերթը փոխխոսնակներինն է։ Ազգային ժողովն այսօր քննարկել է մեծամասնության առաջադրած թեկնածուներին խորհրդարանի փոխնախագահների պաշտոնում ընտրելու հարցը։ Վահագն Ալեքսանյանի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը, իսկ Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ փոխնախագահ է ընտրվել ձայների 63 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ։ Ինչպես խորհրդարանի նախագահի ընտրության ժամանակ, այնպես էլ այս անգամ … Read more

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։ «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, … Read more