ՀՀ ողջ տարածքում հոսանքազրկված բնակավայրեր չկան. ՀԷՑ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան, հայտնում են ՀԷՑ-ից։ «Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։ Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են … Read more

Վենեսուելան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` քննարկելու ԱՄՆ-ի հարվածները, Telegram-ում գրել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը։ «Մեր հայրենիքի դեմ ԱՄՆ կառավարության կողմից իրականացված հանցավոր ագրեսիայի կապակցությամբ մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որը պատասխանատու է միջազգային իրավունքի պահպանման համար», — գրել է նախարարը: Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով երկու … Read more

Վենեսուելայում ռազմական գործողությունն ավարտված է. ԱՄՆ սենատոր

Միացյալ Նահանգներն ավարտել է իր ռազմական գործողությունը Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո, հայտարարել է Յուտայից հանրապետական ​​սենատոր Մայք Լին՝ հղում անելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: «Նա (Ռուբիոն — խմբ.) չի սպասում հետագա գործողություններ Վենեսուելայի տարածքում, քանի որ Մադուրոն գտնվում է ԱՄՆ-ի կալանքի տակ»,-գրել է Լին X սոցիալական ցանցում: Սենատորի խոսքով՝ Մադուրոն գերեվարվել է ԱՄՆ ուժերի … Read more

Մադուրոյին երկրից դուրս է բերել ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժանումը․ CBS

ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժման զինվորները շաբաթ երեկոյան հատուկ գործողության ժամանակ բռնել ու երկրից դուրս են բերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժանումն իրականացնում է գաղտնի առաքելություններ և պայքարում են ահաբեկչության դեմ։ Հեռուստաալիքը շեշտում է, որ 2019 թվականին «Դելտան» իրականացրել է … Read more

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը բռնելու և երկրից դուրս բերելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը բռնել և դուրս են բերել երկրից։«Նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը բռնել և դուրս են բերել երկրից։ Այս գործողությունը իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ», -գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։ Տես … Read more

Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք — Հայաստանի Հանրային Ռադիո

Անցած գիշեր ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև 37 աստիճան ցրտի, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 22-28 աստիճան ցրտի սահմաններում: Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ հասնելով մինչև 18 աստիճան ցրտի: Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել … Read more

Վենեսուելայի մայրաքաղաքը հրթիռային հարձակման է ենթարկվել

Կարակասում պայթյուններ են լսվել Ֆորտ Տիունա ռազմական բազայի մոտակայքում, հայտնում է տեղական «Էֆեկտո Կոկույո» լրատվամիջոցը։ Այնտեղ են գտնվում Պաշտպանության նախարարությունը և բանակի հրամանատարության շտաբը։ Հաղորդվում է նաև, որ ծխի ամպեր են Լա Կարլոտա թաղամասի վրա, որտեղ տեղակայված են «Գեներալիսիմո դե Միրանդայի» ավիաբազան և ռազմական օդանավակայանը։ Պայթյուններ են լսվել նաև Վենեսուելայի մայրաքաղաքի այլ շրջաններում։ Քաղաքի վրայով … Read more

Երկրաշարժ Մեքսիկայում. զոհվել է առնվազն երկու մարդ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունվարի 2-ին Մեքսիկայում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Գերերո նահանգի Սան Մարկոս ​​քաղաքի մոտակայքում: Ցնցումները զգացվել են երկրի կենտրոնական և հարավային մասերում: Զոհվել է առնվազն երկու մարդ: Զոհվածներից մեկը 60-ամյա տղամարդ է: Նա իրեն վատ է զգացել և ուշաթափվել է իր բնակարանից տարհանվելիս: 50-ամյա մի կին մահացել է իր տան … Read more

Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրանում գրեթե մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, գրում է BBC-ին։ Fars գործակալության և Hengaw իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհեր են գրանցվել Լորդեգան, Ազնա, Քուհդաշտ, Ֆուլադշահր և Մարվդաշտ քաղաքներում։ Դեռ պարզ չէ՝ զոհվածները ցուցարարներ էին, թե անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են այրված մեքենաներ և բախումներ ցուցարարների … Read more

«Աղմկոտ» տարի տնտեսությունում․ ինչով կհիշվի 2025-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

2025 թվականն առանձնացավ տնտեսական կարևոր ռեֆորմներով ու աղմկոտ իրադարձություններով։ Տարին առանձնացավ եզակի որոշումնով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց լիցենզիայից։ Ոլորտի պատասխանատուները սա աննախադեպ բնորոշեցին։ Աննախադեպ էր նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, որը մի քանի անգամ հետաձգեց, կառավարությունը որոշ հարցերում հետքայլ արեց, բայց համակարգը ներդրվեց։ Տարվա առաջին կեսը թեժ էին պահում տնտեսվարողները։ Նրանք դժգոհ … Read more