Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։ «Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք … Read more

Սեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրա

11.06.2026. Russia. Moscow. An automatic rifle in the hands of a man. Alexandra Pereba/Created using Generative AI/NEWS.ru Ղրիմի Խմելնիցկոյե գյուղում ռուս զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների եւ խաղաղ բնակիչների ուղղությամբ, հայտնել է քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաեւը։ Նրա տվյալներով՝ մեկ զինծառայող զոհվել է, եւս մեկը՝ վիրավորվել։ «Դրանից հետո Խմելնիցկոյե գյուղում հարձակվողը վիրավորել է եւս երեք մարդու եւ … Read more

Երեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովը

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, հյուրեր։ Արփինե Սարգսյանը աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու համար Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի … Read more

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ կալանքից փախուստի քր.վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնային կալանքի տակ գտնվող Ս.Բ.-ն իր խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննության ընթացքում, դժգոհ լինելով դատարանի կողմից կայացրած որոշումից՝ դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, մասնավորապես՝ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, … Read more

ՆԳ նախարարությունը ոստիկանների գործողությունների մասին 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ

Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգում ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։ 2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական … Read more

Առանց տեղումների եղանակ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։ Այսօր, օգոստոսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ … Read more

Աշխարհի առաջատար համալսարանների 1000-ից ավելի շրջանավարտ ցանկացել է աշխատել Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում գրել է, որ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգում իրենց իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել հունիսի 15- ի կոչին արձագանքել է 1141 մարդ։ «Դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է»,- գրել է կառավարության … Read more

Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ

Սեւ ծովում ծովային անօդաչու սարքերի հարձակման ենթարկված թուրքական Nadhezna բեռնանավի անձնակազմի բոլոր 22 անդամները տարհանվել են Նովոռոսիյսկի նավահանգիստ՝ «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովային միջոցների» օգնությամբ, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածի վիճակը ծանր է։ Հարվածը հասցվել է նավի քթամասին եւ անձնակազմի խցիկներին։ Բեռնանավում բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։ … Read more

Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթից

Վրաստանի Կուլեւի նավահանգստում գտնվող երկրի միակ նավթավերամշակման գործարանը նախատեսում է մինչեւ սեպտեմբերի վերջ ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից՝ այն փոխարինելով ղազախականով եւ լիբիականով։ Գործարանը տնօրինող Black Sea Petroleum ընկերությունը հայտնել է, որ հում նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Կուլեւիի նավթավերամշակման գործարանը հուլիսի սկզբից արդեն սկսել է ղազախական ծագման հում նավթի վերամշակումը։ Հուլիսի 3-ին … Read more

Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Զալուժնի — Հայաստանի Հանրային Ռադիո

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կասկածում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Եվրոպեյսկայա Պրավդա» թերթը հայտնում է, որ այդ մասին Զալուժնին խոսել է Կիեւում դեսպանների խորհրդակցության շրջանակում անցկացված եվրատլանտյան ինտեգրմանը նվիրված քննարկման ժամանակ։ «Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ, որ մենք յուրացնենք … Read more