«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 04.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 04.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Թեկնածուները՝ երկրորդ պլանում, մեղադրանքները՝ առաջին․ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ ՀԱՊԿ-ում Հայաստանի քվեարկության իրավունքի հնարավոր սահմանափակումը՝ ՌԴ ճնշման նոր քայլ․ Արմեն Պետրոսյան «Կանիծեմ», «Առիթ չտան՝ չեմ հայհոյի»․ 9-րդ գումարման ԱԺ առաջին պայմանավորվածությունը բարեկիրթ համակեցության մասին է Back to top button

Միգրանտների կենտրոններ ԵՄ սահմաններից դուրս․ Իտալիան առաջարկում է քննարկել նաև Հայաստանի տարբերակը

Իտալիան ԵՄ մակարդակով առաջարկում է ԵՄ տարածք անօրինական ճանապարհով մուտք գործող միգրանտների համար վերադարձի կենտրոններ ստեղծել, իր գնահատմամբ, անվտանգ երրորդ երկրներում ՝ հիմնվելով Ալբանիայի մոդելի վրա։ Նախնական հնարավոր երկրների ցանկում է նաև Հայաստանը, նաև մի քանի աֆրիկյան պետություններ և որոշ երկրներ, որոնք ավանդական միգրացիոն ուղիներից դուրս են՝ Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Չեռնոգորիա և … Read more

Թեկնածուները՝ երկրորդ պլանում, մեղադրանքները՝ առաջին․ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

Խորհրդարանը շարունակում է ձևավորել ԱԺ նախագահության կազմը։ Խոսնակի ընտրությունից հետո հերթը փոխխոսնակներինն է։ Ազգային ժողովն այսօր քննարկել է մեծամասնության առաջադրած թեկնածուներին խորհրդարանի փոխնախագահների պաշտոնում ընտրելու հարցը։ Վահագն Ալեքսանյանի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը, իսկ Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ փոխնախագահ է ընտրվել ձայների 63 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ։ Ինչպես խորհրդարանի նախագահի ընտրության ժամանակ, այնպես էլ այս անգամ … Read more

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։ «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, … Read more

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Մեծ հաճույքով իմացա Ձեր վերանշանակման մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։ Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, … Read more

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ Reuters

Reuters գործակալության տեղեկություններով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմի ընթացքում զգալիորեն սպառել է ցամաքային հեռահար հրթիռների իր պաշարները։Գործակալությունը, հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրներին, նշում է, որ այս հրթիռների պակասը մտահոգիչ է. այն կարող է թուլացնել ամերիկյան բանակի պատրաստվածությունը ապագա պատերազմներին։ Reuters-ը նշում է, որ խոսքը գերազանցապես վերաբերում է ATACMS հեռահար բալիստիկ հրթիռներին և PrSM … Read more

Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում — Հայաստանի Հանրային Ռադիո

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, իսկ դեմ՝ 28-ը: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քվեարկել է դեմ:

Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է Հայաստան

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։ Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Տոկաևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում իրեն բարձրագույն պետական պարգևով պարգևատրելու համար՝ … Read more

Արարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է … Read more

Ռուբեն Ռուբինյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության … Read more