ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներն իրավասու են անշարժ գույք ձեռք բերելու, կա 1 բացառություն (տեսանյութ)

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Միջնորդագրի հիման վրա դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և  ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։ … Read more

Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետը – Live News

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ մալուխի վնասման հետևանքով կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը։ «Այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։ Սպասարկող ընկերության կողմից այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշում են կոմիտեից:

Կադաստրի կոմիտեն դիմում է ինքնակամ կառույցներ ունեցողներին – Live News

Կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2021թ. օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից … Read more

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի պատճառով Աբովյանում ապօրինի օտարվել են խոշոր չափի հողատարածքներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում իրականացրել է հողատարածքների սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթացը: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված 0,2200 հա մակերեսով … Read more

Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց հայտարարագիրը և արձանագրեց հետևյալ պատկերը։ Անշարժ գույք Նանե Ղազարյանը հայտարարագրել է Երևանում գտնվող մեկ բնակարան, որը գտնվում է նրա փաստացի տիրապետման ներքո՝ 90 և ավելի օր։ Տրանսպորտային միջոց Նա ունի նաև 2012 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ևս հանդիսանում է 90 օր և ավելի տիրապետվող տրանսպորտային միջոց։ Պաշտոնյան ունի բաժնեմաս, որը ձեռք … Read more

3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը. Արմլուր

Արամ Գուգարացը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 23-ին։ Մինչ այդ, armlur.am-ը պարզեց, որ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում․ 2021 թվականի փետրվարից մինչև ապրիլ եղել է Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի խորհրդական, 2020-2021 թվականներին աշխատել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում՝ ղեկավարելով ծրագրեր, իսկ ավելի վաղ՝ 2017-2020 թվականներին, եղել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման … Read more

«Տուժող եմ ճանաչվել, ասում էին՝ աներձագս է, բայց վստահ եմ՝ նման բան տեղի չի ունեցել»․ Կադաստրի կոմիտեի նախագահը՝ իր անվան հետ կապվող ծեծի դեպքի մասին

«Քրեական վարույթի շրջանակում առգրավվել է իմ հեռախոսը, ուսումնասիրվել է իմ հեռախոսի պարունակությունը, ներգրավվել էի՝ որպես տուժող, որից հետո բողոք չեմ ներկայացրել, գործը կարճվել է»,- լրագրողների հարցին՝ այն գործով, ըստ որի՝ իր հրահանգով առեւանգել եւ ծեծի էին ենթարկել կադաստրի աշխատակիցներից մեկի՝ Վերոնիկայի ամուսնուն՝ Արթուր Կնյազյանին, նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ, որևէ կարգավիճակ ունի՞, այսպես պատասխանեց Կադաստրի … Read more

Միջամտության հարց չկա, եկեղեցիների օտարման մասով տեղեկության չեմ տիրապետում․ Սուրեն Թովմասյան

«Նախագծի վերաբերյալ տվել ենք դիրքորոշում։ Կադաստրի կոմիտեում կան հայ առաքելական սուրբ եկեղեցու իրավունքներ գրանցված՝ տարբեր նպատակային նշանակության օբյեկտների՝ պատմամշակութային եկեղեցիներ, բնակարաններ, արտադրական տարածքներ, և այդտեղ կոնկրետ թվային վերլուծություն չեմ կարող ասել,  թե որ օբյեկտից քանի միավոր ունենք իրավունքի պետական գրանցում ստացած, բայց առկա է բազայում։ Տեղեկատվություն կարիք լինի, կտրամադրենք, թե որ գույքային միավորից քանի միավոր … Read more

Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ գործով դատարանը հրաժարվում է Արցախի կառավարությանը ներգրավել որպես երրորդ անձ. Ռոման Երիցյան

Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա … Read more