Արամ Գուգարացը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 23-ին։ Մինչ այդ, armlur.am-ը պարզեց, որ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում․ 2021 թվականի փետրվարից մինչև ապրիլ եղել է Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի խորհրդական, 2020-2021 թվականներին աշխատել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում՝ ղեկավարելով ծրագրեր, իսկ ավելի վաղ՝ 2017-2020 թվականներին, եղել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի առաջատար ինժեներ/համակարգող։
ArmLur.am-ը ուսումնասիրեց պաշտոնյայի 2024 թվականի հայտարարագիրը և առանձնացրեց մի շարք ուշագրավ տվյալներ։
4 միավոր անշարժ գույք
Պարզվեց, որ Արամ Գուգարացը հայտարարագրել է մի քանի անշարժ գույք․
- ½ բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում՝ ձեռք բերված 2022 թվականին՝ ժառանգության կարգով,
- բաժնային հողամաս Երևանում՝ նույնպես 2022 թվականին՝ ժառանգությամբ,
- 2024 թվականին նվիրատվությամբ ձեռք բերված մեկ բնակարան Երևանում,
- 2024 թվականին ժառանգությամբ ձեռք բերված ևս մեկ բնակարան՝ ¾ բաժնային սեփականությամբ։
Այսպիսով, պաշտոնյան ընդհանուր առմամբ ունի 3 բնակարան և 1 հողամաս։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում երկու բնակարան է ձեռք բերել՝ ժառանգության և նվիրատվության կարգով ։
