Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին՝ Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի հետ կնքած՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու … Read more