Ինչի համար է պետք ապաշխարել

Իմ նյութերը մեկնաբանելիս՝ օգտատերերը հաճախ կոչ են անում ինձ ապաշխարել, զղջալ նրա համար, որ ես նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: Ընդհանուր առմամբ, ես, իհարկե, ապաշխարելու շատ բան ունեմ՝ թե՛ հասարակական եւ թե՛ անձնական կյանքում կատարած իմ արարքների համար: Բայց այս մեկը… Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ ակտիվորեն նպաստել եմ 2018 թվականի իշխանափոխությանը՝ փողոց … Read more

«Օտար դավեր»… բայց՝ ո՞ւմ կողմից

Երբ Միխեիլ Սաակաշվիլին եւ նրա թիմն իշխանություն էին, նրանք ուղիղ տեքստով տալիս էին այն երկրի անունը, որը, նրանց կարծիքով դավեր էր նյութում Վրաստանի դեմ: Ցանկացած ընդդիմախոսի հարեւան երկրի այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներն անվանում էին «Կրեմլի գործակալ»: Դա անում էին իշխանավորներն անձամբ, ոչ թե՝ միայն իշխանական-մերձիշխանական քարոզչությունը կամ իշխանական արբանյակ կուսակցությունները: Չնայած դա ակնհայտ պարանոյա էր,

Դավադրությունը նախեւառաջ պետության դեմ է

Փաշինյանը եւ նրա գրպանում գտնվող եպիսկոպոսները երեկ մի տեքստ էին տարածել, որի հեղինակն, անշուշտ, վարչապետն է, եւ որի ամենացնցող դարձվածքն, իմ կարծիքով, հետեւյալն է՝ «դատապարտելով եւ անընդունելի համարելով Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու… գործելակերպը»: Այսինքն՝ նրանք դատապարտում են այն, ինչով զբաղված են: Քանի որ իրավական (ինչպես նաեւ ցանկացած այլ) գրագիտության մակարդակն այդ իշխանության մոտ, մեղմ ասած, … Read more

Ինչպես է արտահայտվում ճգնաժամը

Այժմ, իմ համոզմամբ, Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան է՝ նաեւ այն պատճառով, որ հասարակությունը հոգեւոր, մտավոր եւ բարոյական ճգնաժամ է ապրում: Ես այդպես եմ կարծում, բայց շատերն ինձ հետ համաձայն չեն եւ գտնում են, որ որեւէ ճգնաժամ չկա, եւ հիմա Հայաստանի ամենապայծառ ժամանակաշրջանն է: Փորձեմ բացատրել, թե ինչ եմ ես հասկանում՝ «ճգնաժամ» ասելով: Մի օրինակ բերեմ, … Read more

Ակնարկ. Ներիրանեան Իրադարձութիւններն Ու Հայկական Ոսպնեակը

Ներիրանեան իրադարձութիւնները գրաւած են համաշխարհային լրատուադաշտի կարեւորագոյն տարածքները: Գերքաղաքականացուած մեկնաբանութիւններով յագեցած է մամուլի եւ տեղեկատուական ամէն հարթակ: Տեղեկատուական եւ ապատեղեկատուական յորձանուտին պէտք չէ ներքաշուիլ եւ քաղաքական նկատումներէ մեկնած հանրային կարծիքի ստեղծման եւ անկէ անդին հակադարձ գործողութիւններու ենթահողի նախապատրատուութիւնները պէտք է տեսնել այս բոլորին մէջ: Յիշելը կարեւոր է, որ նման նախադէպեր արձանագրուած են Իրանի մէջ կենցաղային, … Read more

Վենեսուելան «կադաստրի թուղթ» չունե՞ր

Տարին սկսվեց դրամատիկ, բայց սպասելի իրադարձությամբ՝ ԱՄՆ-ն հարձակվեց Վենեսուելայի վրա եւ փոխեց այդ երկրի իշխանությունը: Համենայնդեպս, այդպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նորություն չէ՝ իհարկե. նախորդ տարիներին մոտավորապես նույն կերպ իշխանություն է փոխվել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, մի քանի այլ երկրներում: Ավտորիտար (իրապես ավտորիտար) ռեժիմներին փոխարինել են ռեժիմներ, որոնք «ժողովրդավարական» անվանելը շատ դժվար է: Քաոսի աստիճանն

Ակնարկ. Բացակայ Հայեցակարգ` Հայկական Գործօնին Հետ Առնչակից Գործընթացներու

Կազայի հակամարտութեան ենթադրեալ փուլային հանգուցալուծման եւ լիբանանեան թղթածրարի անորոշութեան խորապատկերին վրայ աւելցած է Թել Աւիւի եւ Անգարայի միջեւ հետզհետէ զարգացող լարուածութիւնը: Անշուշտ կան տուեալներ մտածելու, որ այս լարուածութիւնը փոխմեղադրանքներու եւ ընդհանրապէս յայտարարողական մակարդակի սահմաններէն դուրս չի գար: Իսկ այստեղ կրնան նոյնիսկ էական չըլլալ իրար ցեղասպան պետութիւն անուանելը կամ նոյնիսկ միջազգային դատական ատեաններուն մօտ հայցեր ներկայացնելը: … Read more