Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմագիտական դիրքի կարեւորութիւնը կամ հազուագիւտ մետաղներու հանքավայր ըլլալը նոր չէ, որ յայտնաբերուած են: Կրինլանտի նկատմամբ ամերիկեան պահանջին այսքան հնչեղութիւն ստանալը  ներկայ փուլին, այդ բոլորով հանդերձ, ունի յստակ աշխարհաքաղաքական էութիւն` յատկապէս Միացեալ Նահանգներ-Չինաստան-Ռուսիա յարաբերութիւններու չափազանցօրէն սրած իրավիճակին հետ: ՕԹԱՆ-ի կազմաքանդումը սեղանի վրայ դրուած է յայտարարողական մակարդակի … Read more

Մաֆիայում գործող հիմնական օրենքը

Գրքերից եւ ֆիլմերից մենք գիտենք, որ եթե մարդուն ցանկանում են ընդգրկել որեւէ հանցավոր գործունեության, օրինակ, ավազակախմբի կամ մաֆիայի մեջ, նրան մի կեղտոտ գործ են հանձնարարում, որ նա այլեւս նահանջելու, նորմալ կյանքին վերադառնալու տեղ չունենա, մեկընդմիշտ կապվի այդ հանցավոր խմբավորման հետ: Դա ունիվերսալ օրենք է, որը գործում է կյանքի ամենատարբեր ոլորտներում: Տիրադավ եպիսկոպոսների մտքով գուցե եւ

Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առաջնորդէ: Կանխատեսումները շատ էին, որ փուլային ձեւով Ազրպէյճան ազատ պիտի արձակէ իր մօտ գտնուող ռազմագերիները: Խաղաղութեան պայմանագիրի նախաստորագրուած տարբերակը իր բովանդակութեան մէջ նման կէտ չէր պարփակած, այդուհանդերձ առանց ժամկէտներու ճշդումի, անոնց ազատ արձակումը կը կապուէր նախաստորագրութենէ դէպի ստորագրութիւն ենթադրաբար գացող ժամանակահատուածին կայանալիք փուլային ազատ արձակման արարներու: Այս … Read more

Ինչո՞ւ են այսօր բազմանում «ստուկաչները»

Իմ պատանեկության տարիներին, համենայնդեպս, իմ միջավայրում քարոզվում էին սկզբունքներ, որոնց ծագումնաբանությունը խառն էր՝ կային ե՛ւ տոհմական, ազգային ավանդույթներ («դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց, մենք եկեղեցիներ ենք կառուցել»), ե՛ւ որոշակի, յուրահատուկ հասկացված ու վերամշակված քրիստոնեական եւ, մի՛ զարմացեք, կոմունիստական սկզբունքներ: Կոմունիստական ռեժիմն, անշուշտ, բազմաթիվ հանցագործություններ է կատարել, բայց այն, ինչ, գուցե երեսպաշտորեն, քարոզվում էր, ուներ … Read more

Ամերիկյան կայսերապաշտությունը ընթացքի մեջ – Ազգ

Երիցս ճիշտ եւ իրավացի էր Նոբելյան մրցանակի մեր դափնեկիրներից Տարոն Աջեմօղլուն, որ ժամանակին նախազգուշացնում էր, որ եթե Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից Ջո Բայդենին հաղթանակած դուրս գա, ապա դեմոկրատիան, ժողովրդավարությունը վերջ կգտնի Մ. Նահանգներում: Աջեմօղլուն ու մասնագետների նրա խումբը, բացի հասարակագիտական իրենց հետազոտություններից, անշուշտ հետեւել էին, ինչպես ապշահար ողջ աշխարհը, նախորդ ընտրություններում Թրամփի պարտությանը հետեւած, մեղմ … Read more

Հարստության եւ աղքատության չափանիշները

Արդյոք պատգամավորների 700 հազար դրամը ցա՞ծր աշխատավարձ է, եւ արդյոք նրանք կարիք ունե՞ն 3 միլիոն դրամի պարգեւավճարի: Դրան միանշանակ պատասխան չկա: Նայած շքեղ կյանքի որ աստիճանին են նրանք հասել, ինչ ծախսեր են նրանք սովորաբար անում եւ ինչ նյութական ակնկալիքներ ունեն: Բուհի պրոֆեսորի համար 700 հազարը շոշափելի գումար է, իսկ մերձիշխանական օլիգարխի ապրելակերպ ունեցողի համար՝ պարզապես … Read more

Ակնարկ. Դէպի Երկրորդ Փուլ. Առկախումներ, Ուղերձներ

Պէյրութի վարչապետարանին մէջ կայացած Հնգեակի (Սէուտական Արաբիոյ, Միացեալ Նահանգներու, Ֆրանսայի, Քաթարի եւ Եգիպտոսի) դեսպաններու հանդիպումէն ետք կատարուած յայտարարութիւններէն կարելի է որոշ կէտեր արձանագրել: Քննարկուած են եւ արձանագրուած` Ա.- Կառավարութեան որդեգրած տնտեսական բարեկարգումները եւ կառավարութեան կողմէ խորհրդարանին ներկայացուած ելեւմտական բացի հաւասարակշռման ծրագիրը: Բ.- Լիթանի գետէն հարաւ զէնքի մենաշնորհման ծրագիրի առաջին փուլի աւարտի հարցը եւ կառավարութեան անոր … Read more

Քարոզիչներից տրամաբանություն չի պահանջվում

Անկեղծ ասեմ, որ հատուկ ուշադրությամբ չեմ հետեւում պուտինյան քարոզիչների մարազմատիկ դատողություններին։ Քաղաքական քարոզիչները, որ երկրից էլ լինեն եւ որ կողմից էլ հանդես գան, չեն կարող խելքին մոտիկ բան ասել․ նրանց ասածները չեն կարող կապ ունենալ սթափ բանականության հետ։ Քարոզիչների նպատակը հասարակությանը սթափությունից եւ բանականությունից հեռու պահելն է ու ստորին բնազդների, կույր հույզերի վրա խաղալը։ Վլադիմիր

Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւոր Պետութիւն

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլորին ելքը տակաւին յստակ չէ, եւ այդ անորոշութիւնը բազմաթիւ մեկնաբանութիւններու դուռ կը բանայ` հարցականի տակ առնելով գործող համակարգի ճակատագիրը: Անշուշտ վերլուծական հրապարակումները խիստ քաղաքականացուած են: Կը  խօսուի ներիրանեան պետական համակարգի երկփեղկուածութեան մասին. որոշ վերլուծաբաններ չեն բացառեր նոյնիսկ վարչակարգի փոփոխութեան շղթայական գործողութիւններու ամէնէն ցնցիչ արարներու հաւանականութիւնը: Տեղեկատուութիւնը լիարժէք … Read more

Կարեւորը իրավունքը պահելն է

Երբ որեւէ մեկը խոսում է արցախցիների իրավունքների մասին, իշխանությունը միանգամից «շուռ է տալիս» խնդիրը եւ ասում, որ մենք ԱՅՍ ՊԱՀԻՆ ոչ մի հնարավորություն չունենք մեր հայրենակիցներին ուղարկելու իրենց պապական տները: Այսինքն՝ ձեւ են անում, որ ինչ-որ մեկը նման բան է առաջարկում: Այնինչ խոսքը ոչ թե այսօրվա վերադարձի, այլ իրավունքը պահելու մասին է: Ճապոնիան չի պատրաստվում … Read more