Բաքուն արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր Սահմանադրությունը՝ «տարածքային հավակնություններից» հրաժարվելու և խաղաղության  գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում երկրի՝ խաղաղությանն առնչվող անկեղծության վերաբերյալ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն: … Read more

«Բա ի՞նչ անենք, չասենք՝ խաղաղություն, ուրիշ բան ասենք, որ պատերա՞զմ լինի»․ Գեւորգ Պապոյան

«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, եւ ՀՀ կառավարությունն այլ օրակարգ չունի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա ասաց, միաժամանակ ՀՀ օրենսդրությունն ու կարգավորումները համապատասխանեցվում են աշխարհի լավագույն կարգավորումների հետ։ Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Հարցին՝ Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ … Read more

Վաշինգտոնին լրացուցիչ գլխացավանքներ պետք չեն, մանավանդ զինված հակամարտությունների տեսքով. Սարգսյան

Այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր Հաշվի առնելով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության կարևորությունը՝ այն պետք … Read more

Ոչ թե խաղաղություն է կառուցվում, այլ դիվանագիտական թմբիր – Live News

Շուրջ երկու ամիս է՝ Նիկոլը չի խոսում «խաղաղության համաձայնագրից», որի շուրջ ամիսներ շարունակ «մենախոսում» էր՝ առանց իրական բովանդակություն բացահայտելու։ Այն համաձայնագրից, որի մասին ասում էր՝ «համաձայնագրի տեքստն ամբողջությամբ պատրաստ է և ցանկացած պահի պատրաստ եմ ստորգրել». այսօր լռություն է՝ ճնշող, մերկացնող լռություն։ ԱԺ-ում 8 օր տևած քառօրյայի ընթացքում խոսեցին ու արեցին ամեն ինչ՝ առանց որևէ … Read more

«Խաղաղության խաչմերուկը» լիովին համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ. Արարատ Միրզոյան

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին ««Հայաստան ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա» Ուրախ եմ … Read more

«Ալբանիայի կադրերը տեսանք, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, կուչ եկած, ոնց որ ծառան տիրոջ առջեւ հարաբերություններ են ձեւավորվել»

«Մենք 2021 թվականից ասում ենք՝ արժանապատիվ խաղաղության մասին։ Ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Ես չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ խնդիրը մարդն է, որը պարտության խորհրդանիշ է, մարդ, որի աչքը վախեցած է ամեն ինչից եւ … Read more

«Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում. «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության … Read more

«Ժողովուրդները խաղաղություն են ուզում. եկեք հանդիպենք, երկխոսենք, բանակցենք». Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին

Հռոմի Լևոն 14-րդը պապը հանձնառություն է հայտնել «գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհւոմ խաղաղությունը տիրի»: Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ հնարավոր ամեն ինչ անելու «օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ, ու ժողովուրդներն ամենուր հույս գտնեն և վերականգնեն խաղաղության արժանապատվությունը»։ Հռոմի պապը կոչ է արել երկխոսել և չբաժանել հակամարտության կողմերին «վատերի … Read more

«Այնպես չէ, որ այս ազգի արգանդը չորացել է, նոր հերոսներ է բերելու, նոր Վազգեններ, կան հիմա այդ մարդիկ, ուղղակի նրանց դրսեւորվել է պետք»․ Սուրեն Աբրահամյան

«Խաղաղությունը մանանա չէ, որ վերեւից կախված մեզ պիտի տրվի, խաղաղությունը վաստակում են։ Հիշեք Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Նա մի բան էլ էր ասում՝ գոնե մի անգամ մենք չհոգնենք մեր կռվից ու պատերազմից։ Ցավոք սրտի, այդպես չեղավ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։ Նա հավելեց․ … Read more