Շիրակի նախկին մարզպետը՝ Վարդան Ղուկասյանի խորհրդական

Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը նշանակվել  է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական։ Նշենք, որ նախքան մարզպետի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանը պարզաբանեց, որ  քաղաքապետի խորհրդական է նշանակվել ֆինանսական գծով․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թե՛ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցին և թե՛ իրեն անձնապես … Read more

Վարորդական վկայական ստանալու քննություն հանձնելու գործընթացում արագացված ծառայություններ կներդրվեն. ՀՀ տարածքում կթույլատրվի նաև վարորդական վկայականի թվային տարբերակը

Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։ Մասնավորապես՝ ✔️արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն … Read more

Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատական ակտը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ   Սույն հայտարարության նպատակն է անհապաղ ուշադրություն հրավիրել Հայաստանում գյումրեցի հետաքննող լրագրող տիկին Լիլիթ Աղեկյանի խորապես մտահոգիչ գործի վրա, ով վերջերս ենթարկվել է սպառնալիքների, բռնության և իր հիմնարար իրավունքների լուրջ խախտումների, որոնք մատնանշում են, որ դրանք վրեժ են իր մասնագիտական գործունեության … Read more

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը. Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն … Read more

Վերջին տարիներին ակտիվ ներհոսք է նկատվում սփյուռքի տարբեր համայնքներից  հենց ռազմարդյունաբերական համալիրում գործող ընկերություններ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ … Read more

Ինչի՞ մեջ է մեղադրվում լրագրող Անուշ Միրզոյանը․ նույն մեղադրանքով 2023թ․ ապրիլին դատարանի որոշմամբ մոտ 20 անձի նկատմամբ քրեական վարույթը կարճվել է

Երեւանի քրեական դատարանում քննվում է լրագրող Անուշ Միրզոյանի խափանման միջոցի ընտրության հարցը: Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ ինքը չի ընդունում մեղադրանքը ու հույս ունի՝ դատարանն արդար որոշում կընդունի։ «Փաստորեն ստացվում է, որ իմ մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար կարող եմ լինել մեղադրյալ։ Նախաքննության փուլն է, շատ բան … Read more

65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման … Read more

Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. 1Lurer.am

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով … Read more

Ժաննա Ալեքսանյան. «Այս իշխանության օրոք մենք համաներում չենք տեսել, այսինքն, մեկը տեսել ենք, բայց շատ խտրական»

«Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Հիշում եմ՝ Արտակ Զեյնալյանի օրոք էր, երբ նա արդարադատության նախարար էր, առաջին անգամ լսեցի, որ տուժող կողմի կարծիքը պետք է հաշվի առնել: Բայց մարդն իր պատիժը կրում է եւ ՔԿՀ-ի, … Read more

Բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք. Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Մայիս 15,2025 19:01 Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ … Read more