Գյումրիում սկսվել են բախումներ քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջեւ

Գյումրիում իրավիճակը գերլարված է, սկսվել են բախումներ քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև։ «Թողեք, գնացեք Երևան, բավ է, որտեղից եկել եք, էնտեղ գնացեք, հանգիստ թողեք մեզ։ Փաշինյան, դու Գյումրիում հաղթանակ երբեք չես տոնի, մոռացի», ֊բացականչում են քաղաքացիները։ Վարդանանց հրապարակը լեփ֊լեցուն է։ Քաղաքապետարանի մուտքի մոտ քաղաքացիները բացականչում են «Վարդա՜ն, Վարդա՜ն»: «ՔՊ֊ի պարտությունը սկսվելու է Գյումրիից, հավաքվեք», ֊բացականչում … Read more

Զինվորական կայազորային քննչական բաժինները, իրենց պարտականությունները թողած, զբաղվում են լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ նոր գործ կարելով. Զարուհի Փոստանջյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գյումրիում շարունակական բռնաճնշումների մասին   Րոպեներ առաջ տեղեկացա, որ ՀՀ Շիրակի մարզի քննչական կառույցները կրկին լծվել են Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր քաղաքական հետապնդման ալիք սանձազերծելու գործին։ Պարզվում է՝ Լիլիթ Աղեկյանը պետք է ներկայանա այսօր՝ 2025 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին՝ իր նկատմամբ նոր … Read more

Լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. Զարուհի Փոստանջյան

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ինչ-որ դատախազ հարուցել է նոր լրացուցիչ հանրային քրեական հետապնդում մեզ դեռեւս անհայտ, սակայն ակնհայտ հորինված հանգամանքներով։ Այս մասին մեզ բանավոր տեղեկություն է փոխանցել Թիվ 18-0980-24 քրեական վարույթով քննիչ Է.Անտոնյանը: Հիշեցնեմ, որ Թիվ 18-0980-24 քրեական վարույթով Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, երբ նա գտնվում էր կալանքի տակ` 15.05.2025 … Read more

Զարուհի Փոստանջյան. «Բացեիբաց թիրախավորվել են ոչ միայն իմ պաշտպանյալները, այլեւ ես»

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 17-ին, երեկոյան ժամերին (ժամը 16:30-ից 17:00-ի սահմաններում), Լիլիթ Աղեկյանի գործով վարույթն իրականացնող քննիչ Անտոնյանը քննչական գործողություններից ընդամենը մեկ ժամ առաջ կապ է հաստատել իմ օգնականի հետ՝ հայտնելով, որ ցանկանում է խոսել ինձ հետ։ Իմ օգնականը երկու անգամ տարբեր ժամերի զրուցել է քննիչի հետ՝ տեղեկացնելով, որ տվյալ պահին որևէ կերպ չի հաջողվում … Read more

Չնայած հիվանդանոց է, բայց իրենք գտնվում են կալանավորվածի ռեժիմում». Զարուհի Փոստանջյան

«Քննիչը ցանկացել է իրականացնել քննչական գործողություն՝ առերեսում այն անձանց հետ, որոնք Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, ապօրինի ձերբակալելու եւ ապօրինի արգելանքի տակ վերցնելու իր բողոքում եւ իմ կողմից ներկայացված բողոքում եղած անձինք են: Մենք համաձայնեցինք այդ հարցաքննությանը մասնակցել, եւ երեկ երեկոյան ժամը 7-ին եղել ենք ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր մասնաշենքում՝ քննիչ Հրաչ Սարգսյանի աշխատասենյակում»,- «Հայելի» ակումբում նշեց … Read more

«Լավ եմ անում, հարց կա՞». Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել. Armtimes

Հունիս 12,2025 12:54 Armtimes. Վերջերս «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ արձակված Լիլիթ Աղեկյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետի խորհրդական: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Լավ եմ անում, իմ իրավունքն է՝ նշանակում եմ, հարց կա՞»,- մեզ հետ կարճ զրույցում ասաց Ղուկասյանը: Արմենուհի Մինասյան Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

Լրագրող Լիլիթ Աղեկյանը գործարկել է դատարանում հայցի հարուցում ընդդեմ` քննչական կոմիտեի նախագահի

2025 թվականի հունիսի 11-ին Լիլիթ Աղեկյանն իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ, ներկայացել է ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչություն՝ մասնակցելու քննիչ Միքայել Ավետիսյանի նախաձեռնած ինչ-որ ապացուցողական գործողություններին։ Հիշեցնենք, որ վերը նշվածի մասին, Լիլիթ Աղեկյանի մայրիկին նախօրեին՝ հունիսի 10-ին, տեղեկացվել էր իր բնակարան եկած երեք ոստիկանների միջոցով։ Լիլիթ Աղեկյանն ու իր փաստաբանը ժամանել են քննչական … Read more

Ունեմ մտահոգություն, որ հնարավոր է իրականացվում կամ պլանավորվում է ահաբեկչական բնույթի գործողություն՝ ուղղված Լիլիթ Աղեկյանի դեմ. Զարուհի Փոստանջյան

2025 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Լիլիթ Աղեկյանի տան ֆիքսված հեռախոսահամարին ստացվել է տարօրինակ զանգ։ Զանգահարողը եղել է տղամարդ, ով հանդես է եկել տարօրինակ ու ոչ բնորոշ ձայնով։ Նա պահանջել է խոսել հենց Լիլիթ Աղեկյանի հետ՝ առանց նշելու զանգի կոնկրետ նպատակը։ Հեռախոսազանգին` պատասխանողի կողմից նշվել է, որ նա Լիլիթ Աղեկյանը չէ։ Զանգահարողն ի պատասխան, … Read more

Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի․ դատարանը մերժեց նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 17.30-ից սկսվել էր լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքը երկարաձգելու մասին դատական նիստը։ Քիչ առաջ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում  տեղեկացրեց, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի։ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. Դատարանը մերժեց հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման … Read more

Անհասկանալի է, որ ՔԿ նախագահը՝ տեղեկացված լինելով մի շարք պատգամավորների երաշխավորագրի մասին, դիմել է դատարան՝ Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարացման միջնորդությամբ. Զարուհի Փոստանջյան

Հայաստանի Հանրապետության դատախազության Շիրակի մարզի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ 2025 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հ.Լ. Պողոսյանին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Լիլիթ Գալստյանի, Էլինար Վարդանյանի, Արմինե Խերանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի և Արեգնազ Մանուկյանի կողմից ներկայացված … Read more