ՀՀ Ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին – Live News

ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋ Տիկի՛ն նախարար, ՀՀ ՆԳՆ տարածած հայտարարությունը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և երեք քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հիմնավորմամբ, խիստ վիճահարույց է և զուրկ է իրավական տրամաբանությունից։  Սույնով հայտնում եմ իմ առարկությունը հետևյալ հիմնավորումներով.  Ծառայողական գործունեության բացակայություն. Սուրբ Պատարագին մասնակցելը հանդիսանում է կրոնական ծիսակատարություն և անձնական հոգևոր պահանջմունք, այլ … Read more

Արմավիրի մարզում բացահայտվել է ընտրակաշառքի կազմակերպված սխեմա․ կան ձերբակալվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Հիշյալ … Read more

Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 614, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 7, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս … Read more

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել է, թե 1918-ի իրադարձությունները պետք է ճանաչվեն որպես «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն»

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ.-ի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ նրա՝ պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները, իբր, ենթարկվել են «էթնիկ զտումների և ցեղասպանության» հայերի կողմից։ «Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ … Read more

Ժողովրդավարության մեր նվաճումների շնորհիվ բարձրաձայնվող խնդիրների որակն էականորեն փոխվել է․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Երիտասարդական ֆորումին

Վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ՆԳ նախարարության ոլորտային բարեփոխումները և կանանց ներգրավվածության մարտահրավերներն էին Երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում։ Մարտի 28-ին «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած հանդիպումը համախմբել էր մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 200 երիտասարդի։ Երիտասարդական ֆորումի բանախոսը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էր։ «Ես ուզում եմ, որ դուք ձեր ներուժն ավելի շատ օգտագործեք և ցանկացած հարց բարձրաձայնեք … Read more

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ տուժածներ կան

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում … Read more

Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 232 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,30 դեպք՝ ֆիզիկական ներգործության,24 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,22 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,18 դեպք՝ հոգեկան ներգործության,10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,9-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,8 դեպք՝ խարդախության,5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքը … Read more

Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված զույգ եղբայրները դպրոցական են, նրանք ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն. ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Զույգ եղբայրները ձերբակալվածի կարգավիճակ ունեն, բայց չգիտենք դեռ, թե ինչ մեղադրանք է առաջադրված։ Մեր հիմնական նպատակը առողջական շատ լուրջ խնդիրներ ունեցող դպրոցական երեխաներին ազատության մեջ տեսնելն է։ Եվ համացանցում տեսա, որ այդ … Read more

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող 2 անձ ձերբակալվել է. ՆԳՆ •

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի: Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, … Read more

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։ Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես եկեղեցուց դուրս գալու ընթացքում տղամարդը փորձել է հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։