Խուզարկել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից եղբայրների բնակարանը
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ABC Media-ին փոխանցեց, որ քիչ առաջ իրավապահները խուզարկել են սբ Աննա եկեղեցու միջադեպի հետևանքով ձերբակալված 18-ամյա եղբայրների բնակարանը։ Միջադեպը, հիշեցնենք, տեղի էր ունեցել երեկ՝ մարտի 29-ին՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ «Ոչինչ չեն հայտնաբերել»,- փոխանցեց փաստաբանը։