Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես եկեղեցուց դուրս գալու ընթացքում տղամարդը փորձել է հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Leave a Comment