ՆԳՆ-ն Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկվածների մասին մանրամասներ է հայտնել

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացի է բերման ենթարկվել. ABC Media-ին հայտնում են ՆԳՆ-ից։ «ՆԳՆ Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», – ասել է է ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նրանցից մեկի մասնակցությամբ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել, երբ … Read more

Սուրբ Աննա եկեղեցու բակից քաղաքացիների են ձերբակալել. Ռուբեն Մելիքյան

Սբ.Աննա եկեղեցու բակից հենց նոր երկու քաղաքացու ձերբակալեցին ու տարան (դեռևս) անհայտ ուղղությամբ. գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։   «Հավանաբար դա կապված է 1-2 ժամ առաջ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ»,-գրել է փաստաբանն ու հավելել, որ ինքն ու իր գործընկերները պատրաստ են իրավական օգնություն տրամադրել նրանց։   Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանը … Read more

Ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին․ Բագրատ Սրբազան

Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. գրել է Բագրատ Սրբազանը։ Հոգևորականի՝ կալանավայրից հղած նամակը ներկայացնում ենք ստորև․ «Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն… Ծաղկազարդ է` Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և … Read more

Նոր հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Գյումրիում հոկտեմբերին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Գյումրիում  մի շարք պաշտոնյաների նկատմամբ․ այս մասին հայտնում է Դատախազությունը։ «Դատախազը, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, 2026 թվականի մարտի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի, Գյումրու համայնքապետի խորհրդականի,Կրթության բաժի 3 … Read more

Խայտառակ իրավիճակ է. ընդդիմադիր մամուլ-իշխանություն հարաբերություններում հատված են բոլոր կարմիր գծերը. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը  – Պարո՛ն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճեպազրույցների ընթացքում անդրադառնում է լրագրողներին, նշելով, թե լրագրողների մեծ մասն իր քաղաքական թիմին է ընտրելու, որովհետև լավ գիտի, որ եթե Փաշինյանը վարչապետ չլինի, իրենք անգործ են մնալու կամ հաշմանդամ են դառնալու: Նախօրեին ՔՊ խմբակցության ղեկավարը գրեթե նույնությամբ … Read more

Խայտառակ իրավիճակ է. ընդդիմադիր մամուլ-իշխանություն հարաբերություններում հատված են բոլոր կարմիր գծերը. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը  – Պարո՛ն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճեպազրույցների ընթացքում անդրադառնում է լրագրողներին, նշելով, թե լրագրողների մեծ մասն իր քաղաքական թիմին է ընտրելու, որովհետև լավ գիտի, որ եթե Փաշինյանը վարչապետ չլինի, իրենք անգործ են մնալու կամ հաշմանդամ են դառնալու: Նախօրեին ՔՊ խմբակցության ղեկավարը գրեթե նույնությամբ … Read more

Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը): Այս մասին «Հայկական … Read more

Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև Երևանի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել  վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Քննչական կոմիտեն դատարանին միջնորդել էր Միքայել … Read more

Լիբանանի նախագահը հանդես է եկել լրագրողների սպանությունը դատապարտող հայտարարությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին դատապարտել է Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով լիբանանցի հեռուստատեսային թղթակիցների սպանությունը․ այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Ժոզեֆ Աունիը դատապարտել է Իսրայելի հարձակումը լրագրողներ Ալի Շուաիբի, Ֆաթիմա Ֆտունիի և Մոհամմադ Ֆտունիի վրա։ Սա կոպիտ հանցագործություն է, որը խախտում է լրագրողներին պաշտպանող բոլոր նորմերն ու համաձայնագրերը», – … Read more

«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղարկը։ Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով … Read more