ԵՄ Խորհուրդը մինչև 2027 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների ենթադրյալ լուրջ խախտումների համար, ասվում է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդն այսօր որոշեց մինչև 2027 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների դեմ ԵՄ կողմից սահմանված սահմանափակող միջոցառումները», – ասվում է հայտարարության մեջ։
Այս միջոցառումները ներառում են մուտքի արգելքներ և ակտիվների սառեցում, ինչպես նաև հեռահաղորդակցության մոնիթորինգի սարքավորումների՝ Իրան արտահանման արգելք: Ավելին, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է միջոցներ տրամադրել պատժամիջոցների ցանկում ընդգրկված անհատներին և կազմակերպություններին:
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցները սկսել է կիրառել 2011 թվականին և այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի երկարաձգել է դրանք։ Այս անգամ, հայտարարության մեջ պարզաբանվում է՝ երկարաձգման պատճառը Թեհրանի կողմից վերջին անկարգությունների ճնշման ժամանակ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներն են։