Ոստիկանությունը զգուշացնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքագրել Ձեր բջջային հեռախոսներում, զգուշացնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

«Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ։

Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝
▪️ հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը
▪️ զրկել Ձեզ սարքի հասանելիությունից
▪️ պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն

Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝
▫️ Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում
▫️ Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով
▫️ Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց

Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։
Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները»,-ասվում է հաղորդագրությունում:

Leave a Comment