Մասիս համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Հովտաշատի հողամասի նկատմամբ. վարչապետ

Դատարանի վճռով՝ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Հովտաշատ բնակավայրի 0,5 հա մակերեսով, «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment