4 գերիների վերադարձն ու 30 գերիների առկայությունը ՀՀ. Նարեկ Սամսոնյան

Հացադուլ, օր 7-րդ. 4 գերիների վերադարձն ու 30 գերիների առկայությունը Հայաստանի բանտերում. քաղբանտարկյալ Նարեկ ՍամսոնյանՏեղեկացա, որ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 4 հայազգի գերիներ։ Լուրը շատ ուրախալի է անկախ դաշտում առկա մասնագիտական քննարկումներից առ այն, որ փոխանակումը համաչափ չի եղել, քանի որ ռեժիմն Ալիևին է հանձնել երկու վարձկան ահաբեկիչների, որոնք, ի հակադրություն մեր գերիների, իրական ահաբեկիչներ … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով

15 Հունվարի, 2026 Տեղի է ունենում դատական նիստ՝ Բագրատ սրբազանի և մյուս 17 քաղբանտարկյալների և քաղհալածյալների վերաբերյալ քրեական գործով։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։    

«Սթրայքբոլի» տարօրինակ գործով տնային կալանքում գտնվող Անդրանիկ Չամիչյանն ազատ կարձակվի

15 Հունվարի, 2026 «Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ, դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով․ «Գոնե մի լավ լուր»։  

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»․ Փաշինյանը՝ սիրիացի վարձկանների եւ հայ գերիների վերադարձի մասին

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Բաքվից Հայաստան վերադարձած 4 գերիների դիմաց Թուրքիայի միջոցով Սիրիա են վերադարձվել Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացի վարձկան ահաբեկիչները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվել են հայերի դեմ։ Հարցին, թե այս գործարքի արդյունքո՞ւմ է տեղի ունեցել հայ գերիների վերադարձը, եթե այդպես է, արդյոք սա անհամաչափ գործարք չէ, … Read more

Դատարանը «Սթրայքբոլի» գործով որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն. Ռուբեն Մելիքյան

Հունվար 15,2026 14:35 «Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ, դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։Գոնե մի լավ լուր!   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: … Read more

«Ինձ համար պարզ է եւ կանխատեսելի է, որ իմ գործով օրինական, պատշաճ դատարան չի կարող ստեղծվել, քանի որ բացարկի հիմնավորված բոլոր որոշումները մերժվում են»․ Դավիթ Հարությունյան

Ես չեմ բացառում մեր միջեւ բարիդրացիական հարաբերությունների առկայությունը՝ մինչեւ ձեր վերաբերյալ գործի քննությունը, բայց դա ինձ չի խանգարել՝ ձեր վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալուն․ Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը՝ արձագանքելով Դավիթ Հարությունյանի հայտարարություններին։ Դավիթ Հարությունյանը Էդգար Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Հիմքը՝ նախկինում իրենց ունեցած ընկերական հարաբերություններն էին եւ Դավիթ Հարությունյանի մասով … Read more

Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենայի հայելիներ գողացող երիտասարդները ձերբակալել են

Հունվար 15,2026 13:10 Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։ Այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են … Read more

Առնվազն 19 հայ շարունակում են ապօրինի կերպով բանտարկված մնալ Բաքվում. ALC-ի պահանջները

15 Հունվարի, 2026 Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» ողջունում է Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան, որոնք ազատ են արձակվել ադրբեջանական կալանքից՝ տարիներ շարունակ ենթարկվելով ապօրինի և անմարդկային կալանքի։ Նրանց ազատ արձակումը թեթևացում է բերում ընտանիքներին, սակայն այն չի ապահովում արդարություն և չի … Read more

«Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը առաջարկել է բիզնես ծրագրում ներդրում կատարել եւ թալանել է մեղրեցի տղամարդուն

Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրիի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանության Մեղրիի բաժին՝ նշելով, որ 2025թ․ նոյեմբերի սկզբներին «Ֆեյսբուք»-ով ծանոթացել է «Ալեքսանդրա Կրիլովա» անվամբ օգտատիրոջ հետ, որից հետո շարունակել են շփվել «Տելեգրամ» հավելվածով՝ հեռախոսազանգերով ու նամակագրությամբ։ «Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը մեղրեցի տղամարդուն առաջարկել է բիզնես ծրագրում 3000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, որից հետո ամսական կստանա 1500 ԱՄՆ դոլար եկամուտ։ … Read more

Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

15 Հունվարի, 2026 Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ … Read more