1254 նամակ՝ հասցեագրված Բաքվում պահվող հայ գերիներին․ նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը

«Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակներն այսօր հանձնել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով  ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դրանց փոխանցումն ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր հայերին ապահովելու համար։ Նամակներն ուղղված են Բաքվում պահվող 19 գերիներին, և ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներից: Դրանք աջակցության ու զորակցության նամակներ են, որոնք հավաքվել են Բաքվում … Read more

Չենք հուսահատվում․Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից․ ձայնագրություն – Live News

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից։ «Վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված»,-ասել է նա։ «Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է։ Եվ այսպես, ամսի … Read more

Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում։ Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրության և ազատության նկատմամբ, Մնացականյանն այդ ամենը շարունակում է ադրբեջանական բանտից։ Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը, ու անկախ նրանց կյանքին սպառնացող ֆիզիկական … Read more

ՀՀ ՄԻՊ, եկե՛ք Բաքու. իմացած եղեք՝ դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝ ձեր. Դավիթ Իշխանյանը Բաքվից (ձայնագրություն)

Բաքվի բանտում գերեվարված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու: Նա ձայնագրություն է հրապարակել: «Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության … Read more

Դատող կողմի համար այս դատավարությունը տապալված է․ Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու դատավարության հերթական փուլը։ Բաքվի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հերթական անգամ ուղերձ է հղել՝ ընդգծելով, որ դատավճիռը վաղուց կանխորոշված է․ պաշտպանական կողմի հիմնական նպատակը գործը միջազգային իրավական ատյաններ հասցնելն է։ -Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց, ինչպես դատարանում ենք ասել, բոլորիս … Read more

Պետությունը վերածել են արևելյան շուկայի – Live News

Գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվից հղված ուղերձն ես կարդում ու մտածում, թե ինչպես են մարդիկ թշնամու բանտից պաշտպանում հայկական պետականությունը, մինչդեռ Երևանում իշխանություն կրող անձինք ծառայում են այլոց շահերին։ Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի, իսկ այդ գործարքներից շահում են բոլորը՝ բացի հայերից։ Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում … Read more

«Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին». գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի բացառիկ ուղերձը Բաքվի բանտից

Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի բացառիկ ուղերձը Բաքվի բանտից«Հարգելի հայրենակիցներ, հուսով եմ տեղյակ եք Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։Նշեմ, որ այդ դատական գործընթացն ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի և դատավճռի, այն սկսվում է … Read more

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանին անհրաժեշտ է անհապաղ բուժզննում, բուժում. փաստաբանի ահազանգը

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։ «Մենք պահանջում ենք անհապաղ անկախ բժշկական զննում, սրտաբանական ամբողջական հետազոտություն և պատշաճ բուժում։ Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանն ադրբեջանական բանտում պայքարում է կյանքի համար»,-նշում է Լուսիանա Մինասյանն ու ներկայացնում, թե ինչ խնդիրներ ունի Լ. Մկրտչյանը։ Լեյկոցիտները գրեթե երկու անգամ բարձր են նորմայից, … Read more

Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է․ Դավիթ Իշխանյան (ձայնագրություն)

Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից

Սա քաղաքական պատվերով դատավարություն է. Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտից

Արցախի Աժ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը պատգամ է ուղարկել Բաքվի բանտից, այս մասին փոխանցում է Արցախի ԱԺ-ն. «Խաղաղության դատավարությունը շարունակվում է։ Ինչպես տեղյակ եք, այն այժմ վերաքննիչ դատարանում է։ Մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ այս փուլը կրում է առավելապես ֆորմալ բնույթ, և առաջին ատյանի դատավճռի հետ կապված որևէ փոփոխություն դժվար թե լինի։ … Read more