«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է. մարմնի վրա հայտնաբերվել է կրակոցի 3, ավտոմեքենայի վրա՝ կրակոցի 9 հետք. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ` Ռուստամ Ստեփանյանի հայրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վնասվածքներով։ Ըստ … Read more

ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

News.am-ը գրում է. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նշենք, որ … Read more

Քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11 000 կգ քաշով և շուրջ 335 000 եվրո արժողությամբ բեռը «Մետեքսիմ» տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել՝ 14 BA 205 / 62 AA 194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոցով։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա … Read more

«Կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդը․ Shamshyan.com

Հունվար 01,2026 21:48 Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական … Read more

Շարունակվում է ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցների թիրախավորումը. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների, իսկ հիմնական մեղադրանքները մնում են ուժի մեջ. միջազգային պաշտպան

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է պարոն Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը, ինչը նրան հնարավորություն կտա տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ: Սա նշանակալի քայլ է ընթացող իրավական գործընթացում: Այս որոշումը հաջորդում է ամիսներ տևած հետևողական իրավական ջանքերին և … Read more

Երազանքը՝ ազատություն․ տարեմուտը՝ Գորիսի բանտում (ֆոտոշարք)

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պատիժ կրող անձինք հուզմունքով, սպասումով ու կարոտով են ակնդրում գորիսեցի երաժիշտներ Հենրիկ Տեր-Ստեփանյանի, Նարեկ Սարգսյանի ու Վախթանգ Մարտիրոսյանի կատարումները։ Բանտային առօրյան արդեն  երրորդ տարին՝  «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն է փորձել հետաքրքիր դարձնել՝  կամուրջ ստեղծելով ազատության ու անազատության մեջ գտնվողների միջեւ։  Իհարկե, կազմակերպության այս նախաձեռնությանը  աջակցել են Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սիսիանի … Read more

Բարձրահարկ շենքի բակում կնոջ մարմին է հայտնաբերվել. Shamshyan.com

Shamshyan.com.  Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր … Read more