Ի՞նչ է թաքնված ձեր հանրային ծառայությունների համարանիշի 10 նիշի մեջ

Հանրային ծառայությունների համարանիշը շատերի համար պատահական թվերի շարք է։ Իրականում այն կառուցվում է խիստ բանաձևով. առաջին իսկ նիշերից հնարավոր է կարդալ անձի սեռը, ծննդյան ամսաթիվը և նույնիսկ այն, թե որ դարում է նա ծնվել։ Օրենքը հստակ սահմանում է, թե յուրաքանչյուր նիշ ինչ է նշանակում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումը սահմանված է «Բնակչության պետական ռեգիստրի … Read more

Վարձակալած բնակարանում կարելի կլինի հաշվառվել առանց սեփականատիրոջ համաձայնության. ի՞նչ է սահմանում նոր օրենքը

Հաշվառման հարցը վարձակալությամբ ապրողների համար մշտական խնդիր է. սեփականատերերը հաճախ չեն համաձայնում, որ վարձակալը գրանցվի իրենց հասցեով, իսկ առանց հաշվառման մի շարք ծառայություններ դառնում են անհասանելի։ Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքն այս հարցում սկզբունքային փոփոխություն է նախատեսում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումները սահմանված են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 2025 թվականի հուլիսի 3-ի … Read more

300 հազարից մինչև 1,5 միլիոն դրամ․ ինչպե՞ս է հաշվարկվում երեխայի ծննդյան միանվագ նպաստը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության տեսակ է, որի նպատակն է աջակցել ընտանիքներին երեխայի ծննդյան հետ կապված առաջնային ծախսերի հարցում։ Օրենսդրությամբ սահմանված կարգով այդ նպաստի իրավունքը կարող է ունենալ նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու հիմնական պայմաններից մեկն այն է, … Read more

50 000 դրամ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար․ ովքեր ունեն դրա իրավունքը և ինչ պայմաններ է սահմանում օրենքը

Հայաստանում ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդը պետությունը խրախուսում է հատուկ սոցիալական աջակցության ծրագրով։ Սակայն այս նպաստի իրավունքը ձևավորվում է ոչ միայն երեխայի ծննդյան փաստով, այլ օրենքով սահմանված մի շարք պայմանների առկայությամբ։ Պետական աջակցությունը տրամադրվում է այն դեպքում, երբ ընտանիքը համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք ունի … Read more

Դասերը և դասամիջոցները դպրոցում. ի՞նչ տևողություն է սահմանում չափորոշիչը

Դասերի տևողությունը և դասամիջոցների երկարությունը դպրոցի ներքին որոշման հարց չեն. դրանք ամրագրված են հանրակրթության պետական չափորոշչով՝ կոնկրետ րոպեներով։ Առանձին կանոններ են գործում հեռավար, տնային և հիվանդանոցային ուսուցման, ինչպես նաև մասնագիտացված ծրագրերի դեպքում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները սահմանված են հանրակրթության պետական չափորոշչի 37-րդ կետով, որը հաստատված է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N … Read more

Մատնադրոշմը՝ վեց տարեկանից. ի՞նչ այլ կենսաչափական տվյալներ են ամրագրվում անձնագրում և նույնականացման քարտում նոր օրենքով

Նոր անձնագրային համակարգում կենսաչափական տվյալները դառնում են փաստաթղթի պարտադիր բաղադրիչ. դրանք ամրագրվում են ոչ միայն փաստաթղթի վրա, այլև դրա ներսում՝ տվյալների էլեկտրոնային պահոցում։ Օրենքը սահմանում է, թե որ տվյալներն են համարվում կենսաչափական, որ տարիքից է վերցվում դրանցից յուրաքանչյուրը և ով է դրանք մշակում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները սահմանված են «Անձը հաստատող փաստաթղթի մասին» … Read more

Նոր օրենք՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների նշանակության փոփոխության համար

 Iravaban.net ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է կարգավորել բնակելի և ոչ բնակելի տարածքների գործառնական նշանակության փոփոխության գործընթացը։ Նախագծով նախատեսվում է սահմանել միասնական ընթացակարգեր, անհրաժեշտ փաստաթղթերի հստակ ցանկ, իրավասու մարմինների լիազորություններ, ինչպես նաև տարածքների անվտանգությանն առնչվող պարտադիր տեխնիկական և քաղաքաշինական պահանջներ։ Ընթացիկ իրավիճակը … Read more

Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա կարկտապաշտպան ցանցեր տեղադրած այգետերերին

 Iravaban.net–ը ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրում։ Անհրաժեշտությունը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրի շրջանակում հիմնված այգիներում, առանց այգեհիմնման, կարկտապաշտպան համակարգ ներդնելու համար պետական աջակցության … Read more

Ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու իրավունքը. ի՞նչ պայմաններով և ո՞ր դեպքերում այն չի գործում

Խանութից գնված ապրանքը հետ վերադարձնելու փորձը հաճախ ավարտվում է վաճառողի մերժմամբ՝ «ապրանքը թերություն չունի» հիմնավորմամբ։ Օրենքը, սակայն, հենց պատշաճ որակի ապրանքի համար է սահմանում վերադարձնելու կամ փոխարինելու իրավունք, բայց այն պայմանավորված է կոնկրետ պահանջներով և ունի բացառությունների ցանկ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումը սահմանված է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 … Read more

Անձնագիրը կամ նույնականացման քարտն ապօրինի վերցնելը կամ գրավ ընդունելը. ի՞նչ պատասխանատվության միջոց է սահմանված

Բավական տարածված պրակտիկա է, երբ անձնագիրը կամ նույնականացման քարտը «ժամանակավորապես» պահվում է որպես երաշխիք՝ վարձակալված գույքի, պարտքի կամ ծառայության դիմաց։ Օրենքն այս գործողությունը որակում է որպես վարչական իրավախախտում և նախատեսում է տուգանք։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 196-րդ և 199-րդ հոդվածներով։ Ի՞նչ է սահմանում օրենսգիրքը Օրենսգրքի 199-րդ … Read more