Բնակարանը փոխել եք. քանի՞ օրում և ինչո՞ւ նոր հասցեն պետք է հայտնեք պետական իրավասու մարմնին

Նոր բնակարան տեղափոխվելուց հետո հաշվառումը փոխելը շատերի համար ձևական քայլ է, որը հետաձգվում է ամիսներով։ Իրականում օրենքը դրա համար կարճ ժամկետ է սահմանում, իսկ չկատարելու հետևանքը տուգանքից շատ ավելի ծանր է։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարցը կարգավորվում է կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված կարգով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։ Քանի՞ օր … Read more

Այսօրվանից ինքնագլդորով կանոնները խախտելը կտուգանվի. ի՞նչ է թույլատրված և ի՞նչ՝ արգելված

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ուժի մեջ է մտնում օրենքը, որով ինքնագլդորով (սկուտերով), հեծանվով և առանց վարորդական վկայականի վարվող այլ միջոցներով երթևեկության կանոնների խախտման համար սահմանվում է վարչական պատասխանատվություն։ Iravaban.net-ը մեկ նյութում ներկայացնում է և՛ նոր տուգանքները, և՛ գործող հիմնական կանոնները, որոնց խախտման համար այսուհետ կարելի է տուգանվել։ Ի՞նչ է սահմանում նոր օրենքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ … Read more

Բանկային գաղտնիքը խախտելու համար սահմանված է տուգանք. ի՞նչ չափով

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ապoրինի հրապարակումը կամ տրամադրումն առաջացնում է եռակի հետևանք՝ վնասի լրիվ հատուցում, զգալի չափի դրամական տուգանք և հնարավոր քրեական պատասխանատվություն։ Ընդ որում, տուգանքը կիրառվում է ոչ թե վարչական մարմնի որոշմամբ, այլ դատական կարգով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 oրենքի 18-րդ հոդվածով։ Ո՞ր … Read more

2027 թվականի հունվարի 1-ից պատասխանատվության միջոցներ կկիրառվեն առևտրի կենտրոնների, դպրոցների և հիվանդանոցների նկատմամբ. ո՞ր դեպքերում

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում գործող օրենքը փոխարինվում է նորով, և դրանով կազմակերպությունների համար սահմանվում է պարտականությունների ծավալուն ցանկ՝ պլան մշակելուց մինչև ազդարարման համակարգ ստեղծելը և աշխատողների ուսուցումը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, կարգավորումները սահմանված են «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» 2025 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-89-Ն օրենքի 27-29-րդ հոդվածներով։ Օրենքի 40-րդ հոդվածով այն ուժի մեջ … Read more

Անձնագիրը կամ նույնականացման քարտն ապօրինի վերցնելը կամ գրավ ընդունելը. ի՞նչ պատասխանատվության միջոց է սահմանված

Բավական տարածված պրակտիկա է, երբ անձնագիրը կամ նույնականացման քարտը «ժամանակավորապես» պահվում է որպես երաշխիք՝ վարձակալված գույքի, պարտքի կամ ծառայության դիմաց։ Օրենքն այս գործողությունը որակում է որպես վարչական իրավախախտում և նախատեսում է տուգանք։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համապատասխան կարգավորումները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 196-րդ և 199-րդ հոդվածներով։ Ի՞նչ է սահմանում օրենսգիրքը Օրենսգրքի 199-րդ … Read more

Նոր օրենքով նույնականացման քարտը դառնում է պարտադիր. ո՞ր տարիքից և ի՞նչ ժամկետով

Այսօր նույնականացման քարտ ունենալը քաղաքացու ընտրությունն է։ Նոր օրենքով պատկերը փոխվում է. 16 տարին լրացած քաղաքացու համար քարտ ունենալը դառնում է պարտադիր, իսկ անձնագիր տրամադրվում է միայն քարտ ունենալու դեպքում։ Փոխվում են նաև քարտի վավերականության ժամկետը և այն տարիքը, որից քարտ կարելի է ստանալ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նոր կարգավորումները սահմանված են «Անձը հաստատող … Read more

Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելվում է. ի՞նչ է սահմանում կանոնը և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված

Խցանված խաչմերուկի մեջտեղում կանգնած ավտոմեքենան ծանոթ պատկեր է. կանաչ լույսը վառվում է, բայց լայնական ուղղությամբ երթևեկողները չեն կարողանում շարժվել, քանի որ խաչմերուկը զբաղված է։ Ճանապարհային երթևեկության կանոնները նման իրավիճակի համար հստակ արգելք են սահմանում, իսկ դրա խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումը սահմանված է ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ … Read more

Արտադրական կանեփի օրինական շրջանառության նորմերի խախտումների համար սահմանված են խիստ տուգանքներ

Որպես կանոն արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը և մեծածախ առևտուրը լիցենզավորվող գործունեություն է։ Սակայն շատերը չգիտեն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է խիստ տուգանքներ այս ոլորտում նորմերի խախտումների համար։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 44.3-րդ հոդվածը սահմանում է հինգ տեսակի խախտումներ և դրանց համար տուգանքներ։ Ի՞նչ է արտադրական կանեփը Արտադրական … Read more

Որքա՞ն կարժենա արագության գերազանցումը. տուգանքներ և պատիժներ 2026-ին

Որպես կանոն վարորդները գիտեն, որ արագության սահմանաչափի խախտումը տուգանքով է պատժվում։ Շատերը չգիտեն՝ որքա՞ն է տուգանքը յուրաքանչյուր կոնկրետ գերազանցման դեպքում, ինչպե՞ս է հաշվարկվում, և ե՞րբ կարող են զրկել վարորդական իրավունքից։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով սահմանված են արագության գերազանցման համար տուգանքները և պատիժները՝ որոնք գործում են 2026 … Read more

Առանց աշխատանքային պայմանագիր աշխատող պահելը. որքա՞ն կտուգանվեք

Որպես կանոն շատ գործատուներ աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքում՝ փորձելով խուսափել հարկերից և սոցիալական վճարներից։ Սակայն շատերը չգիտեն, որ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը վարչական պատասխանատվություն է առաջացնում։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածը հստակ սահմանում է առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար նախատեսված պատասխանատվության միջոցները։ Ի՞նչ … Read more