Ամուսնական պայմանագիր. ի՞նչ կարող են և ի՞նչ չեն կարող դրանով սահմանել ամուսինները

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը ամուսիններին հնարավորություն է տալիս իրենց գույքային հարաբերությունները կարգավորելու ոչ միայն օրենքի ուժով, այլև ամուսնական պայմանագրով։ Iravaban.net-ը ներկայացնում է ընտանեկան օրենսգրքի 26-31-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները։ Ի՞նչ է ամուսնական պայմանագիրը Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց կամ ամուսինների համաձայնությունն է, որով որոշվում են նրանց գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն … Read more

Ե՞րբ կարող է գործատուն աշխատողին ազատել վստահությունը կորցնելու հիմքով

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործատուին հնարավորություն է տալիս իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ օրենքով սահմանված հիմքերով։ Այդ հիմքերից մեկը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելն է։ Iravaban.net-ը ներկայացնում է աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները։ Վստահությունը կորցնելը՝ որպես լուծման հիմք Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու ինչպես … Read more

Երթևեկության կանոնների խախտումներ, որոնց համար սահմանված է 200,000 դրամ տուգանք և վարորդական իրավունքից զրկում

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրվող պատասխանատվության չափերը սահմանվում են  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։ Կան մի շարք խախտումներ, որորնց դեպքում հիշյալ օրենքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի՝ 200․000 դրամի չափով տուգանք։ Օրենսգրքի 123․1 հոդվածի 2-րդ կետի համաձայն Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) … Read more

Ե՞րբ է սկսվում քվեարկության արդյունքների աղյուսակավորումը

ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանում է, որ Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը և հանձնաժողովի համացանցային … Read more

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման համար նոր կարգ կսահմանվի. նախագիծը դրվել է հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ … Read more

Որքա՞ն տուգանք է նախատեսված հանդիպակաց գոտում երթևեկելու համար

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրվող պատասխանատվության չափերը սահմանվում են  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով։ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով(20.000 դրամ), տուգանային միավորի կիրառում` 3 միավոր: … Read more

ԿԿՀ-ն ներկայացրել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության նախագիծը. ո՞ր մարմիններին և կազմակերպություններին է այն վերաբերում

2026 թվականի հունվարի 20-ին Ազգային ժողովն ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) վերապահվել են հանրային մարմիններում և մի շարք կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման լիազորություններ։ Շատերը չգիտեն, որ հանրային քննարկման է ներկայացվել ԿԿՀ որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը։հանրային … Read more

Ֆուտբոլիստներին տարկետում կտրվի զինծառայությունից․ կառավարությունը նոր նախագիծ է մշակում

 Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագիծը։ Այն նախատեսում է ֆուտբոլի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալ 2026 թվականի ամառային զորակոչից։ Նախագիծը հիմնավորվում է սպորտի զարգացման, հավաքականների ուժեղացման և միջազգային մրցասպարեզներում ավելի բարձր արդյունքների հասնելու անհրաժեշտությամբ։ Անհրաժեշտությունը  Մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:  Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը նպաստում է սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը:     … Read more

Հայրության արձակուրդ. քանի՞ օր և ի՞նչ պայմաններով է այն տրամադրվում

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նորածնի հորը հնարավորություն է տալիս օգտվել առանձին՝ հայրության արձակուրդից, որը նպատակային արձակուրդի տեսակներից մեկն է։ Շատերը, սակայն, քաջատեղյակ չեն, թե քանի օր և ինչ պայմաններով է այն տրամադրվում։ Iravaban.net-ը ներկայացնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176.1-ին և 171-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները։ Հայրության արձակուրդի պայմանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176.1-ին հոդվածի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից … Read more

Փոփոխվել է սպայական կազմի՝ պետական աջակցությամբ հիփոթեքային ծրագիրը. ի՞նչ է լինում վարկը չմարելու դեպքում

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշմամբ սահմանված են ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների՝ պետական աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն գնելու նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և դրա պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 … Read more