Երթևեկության կանոնների խախտումներ, որոնց համար սահմանված է 200,000 դրամ տուգանք և վարորդական իրավունքից զրկում

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրվող պատասխանատվության չափերը սահմանվում են  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։ Կան մի շարք խախտումներ, որորնց դեպքում հիշյալ օրենքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի՝ 200․000 դրամի չափով տուգանք։

Օրենսգրքի 123․1 հոդվածի 2-րդ կետի համաձայն Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրված վիճակում վարելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)` առաջացնում են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ։

Առանց համարանիշի վարելը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123․5 հոդվածի 4-րդ կետը սահմանում է՝ առանց հաշվառման համարանիշի, փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Դեղին հիմնագույնի համարանիշն այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը

Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Զույգ համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ համարանիշով վարելը (կրկնակի)

123․5 հոդվածի 17-րդ կետը սահմանում է զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը, վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը

Օրենսգրքի 124-րդ հոդվածով կարգավորվում են Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները։ 31-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը

Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment