Կդադարեցվի Արթուր Միրզոյանին տրված տարկետումը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 24-ի N 1055-Ա որոշման մեջ։ Նախագծով նախատեսվում է դադարեցնել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումների համար Արթուր Մարտինի Միրզոյանին տրամադրված տարկետումը։ … Read more

Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների ընտանիքները կստանան կերակրողին կորցնելու կենսաթոշակ և նպաստ

Iravaban.net-ը ուսումնասիրել է  e-draft.am հարթակում հանրային քննարկման  ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և նպաստ նշանակելու կարգը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը). Ներկայացվող նախագծի նպատակը 2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-88-Ն և 01.05.2026 թվականի մայիսի 1-ին … Read more

Շահումով խաղերի և բուքմեյքերների համար նոր հաշվետվության կարգ է սահմանվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեություն իրականացնող կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ամսական հաշվետվությունների ներկայացման նոր կարգը, ժամկետները, բովանդակությունն ու ձևերը։ Նախագծով նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ոլորտը կարգավորող երկու գործող կառավարական որոշումներ՝ դրանք համապատասխանեցնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» … Read more

Շուտով մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողները կստանան «ծնողական ժամի» իրավունք. ի՞նչ է առաջարկվում

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատաժամանակի և աշխատողներին տրվող երաշխիքների կարգավորումները։ Սակայն շատերը չգիտեն, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել նոր ինստիտուտ՝ «ծնողական ժամը»։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի հունիսի 11-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հերիքնազ … Read more

Վիճելի գույքը կարող է հանձնվել ժամանակավոր պետական կառավարման. ի՞նչ նոր ինստիտուտ է առաջարկվում

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված են հայցի ապահովման միջոցները, որոնք դատարանը կարող է կիրառել դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am–ում, հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ներդնել հայցի ապահովման նոր միջոց՝ գույքի ժամանակավոր պետական կառավարումը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, փաթեթը … Read more

Ալեքս Ալեքսանյանին կտրամադրվի տարկետում՝ վարկանիշային ավելի բարձր համալսարաններում կրթությունը շարունակելու համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը ՀՀ … Read more

ՀՀ զինանշանը կարող է հայտնվել նաև ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների դրոշների վրա

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Նախագծերի նպատակն է փոխկապակցել և հստակեցնել երկու օրենքների դրույթները, որոնք վերաբերում են ՀՀ զինանշանի օգտագործմանը և «այլ զորքեր» հասկացության սահմանմանը։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի … Read more

Զորակոչի գործընթացում փոփոխություններ են նախատեսվում․ ի՞նչ է փոխվելու

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2026 թվականի մայիսի 11-ին կատարված փոփոխությունների կիրառման անհրաժեշտությամբ։ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Նախագծի հիմնավորման … Read more

Ովքե՞ր կարող են տարկետում ստանալ 2026թ․ ամառային զորակոչից

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր համալրման ամառային զորակոչից տարկետում տրամադրել մի շարք անձանց։ Iravaban.net-ը տեղեկանում է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակից։ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման … Read more

«112»-ից կատարվող զանգերը կդառնան անվճար. ի՞նչ է առաջարկվում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի N 210-Ն որոշմամբ սահմանված են հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները, որոնցով կարգավորվում են այդ կոդերի օգտագործման պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել «112» (911) ծառայության կոդի կանոններում։ … Read more