Մենք կամիկաձեներ չենք. Ալոնսոն՝ Մբապեի մասնակցության և կառավարելի ռիսկի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչին ընդառաջ՝ Ջիդայի «Քինգ Աբդուլլահ» մարզադաշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր սպասելիքներով։ «Արքայական ակումբը» կիրակի երեկոյան տիտղոսը վիճարկելու է «Բարսելոնայի» հետ։ «Մենք եզրափակիչում խաղալու հնարավորություն ունենք։ Սա հատուկ հանդիպում է, և մենք իսկապես ցանկանում էինք հասնել այստեղ։ Դեր են խաղալու ինչպես ֆուտբոլային, այնպես էլ էմոցիոնալ … Read more

📷 Կլասիկո՝ առանց ֆավորիտների. Ֆլիկը պատրաստ է մեծ ճակատամարտին — Armsport.am

Հաշված ժամեր են մնացել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի մեկնարկին։ Մրցաշրջանի առաջին տիտղոսի խաղարկությունը կրկին կունենա «Կլասիկոյի» շունչը։ Ջիդայում միմյանց դեմ դուրս կգան «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», և չնայած վերջին երեք տարիներին եզրափակիչի զույգը նույնն է, Հանսի Ֆլիկը նշել է. «Յուրաքանչյուր հանդիպում միշտ տարբեր է» և սկսվում է զրոյից՝ մրցավարի սուլիչով։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը եզրափակիչն ընդունող «Քինգ … Read more

​🎥 Լա լիգա. Վիլյառեալը հաղթեց Ալավեսին և բարձրացավ 3-րդ հորիզոնական — Armsport.am

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Վիլյառեալ» — «Ալավես» հանդիպումը։ Թիմերը մրցեցին Վիլյառեալի «Կերամիկա» մարզադաշտում։ Տանտերերը վստահ հաղթանակ տարան 3։1 հաշվով։ ​Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց «Վիլյառեալի» հարձակվող Ալբերտո Մոլեյրոն։ Ընդամենը 6 րոպե անց Ժերար Մորենոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 75-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեն խփեց երրորդ գնդակը։ Խաղավարտին մոտ՝ 82-րդ րոպեին, Անտոնիո Մարտինեսին հաջողվեց … Read more

Նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Նեյմարը հիացած է Ռեալի ֆուտբոլիստով — Armsport.am

Բրազիլական «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարն անկեղծացել է Մադրիդի «Ռեալի» խաղացողներից մեկի հանդեպ ունեցած իր համակրանքի մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ 20-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին համարում է լավագույնն իր դիրքում։ «Գյուլերը ապշեցուցիչ ֆուտբոլիստ է, որն օժտված է բացառիկ որակներով։ Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է», — Նեյմարի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։ Հիշեցնենք, … Read more

Բարսելոնան Ռեշֆորդին տեղեկացրել է նրա ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բարսելոնայում», մեծ հավանակամությամբ կարիերան կշարունակի Իսպանիայում։ Կողմերի միջև կնքված գործարքում առկա է ֆուտբոլիստի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու կետ, որը կատալոնական ակումբը կարող է ակտիվացնել իր հայեցողությամբ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյը, «կապտանռնագույններն» արդեն իսկ տեղեկացրել են անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներին մրցաշրջանի ավարտից … Read more

Նոր վնասվածք. Ռեալը Բարսելոնայի դեմ եզրափակիչին կարող է մոտենալ լուրջ կորստով

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի մասնակցությունն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք եզրափակիչին հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է COPE-ը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստն անհանգստություն ունի ծնկատակի ջլի շրջանում, ինչը ուղեկցվում է ցավային զգացողություններով։ Այսօր՝ հունվարի 10-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որի արդյունքներով պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք նա դուրս գալ խաղադաշտ։ Իսպանիայի Սուպերգավաթի վճռորոշ … Read more

Ռեալը պատրաստ է ծայրահեղ քայլերի՝ Էլ Կլասիկոյում Մբապեի մասնակցությունն ապահովելու համար․ ինչ են ծրագրել մադրիդցիները

Մադրիդի «Ռեալում» հուսով են, որ Կիլիան Մբապեն կկարողանա մեկնարկային կազմում խաղալ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։ Վնասվածքից դեռևս լիովին չապաքինված ֆրանսիացին արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա, սակայն դեռևս պարզ չէ՝ պատրաստ կլինի՞ նա մեկնարկային կազմում խաղալուն, թե՞ ոչ։ L’Équipe-ի տվյալներով՝ Մբապեի մեկնարկային կազմում ընդգրկվելու հավանականությունը բավականին բարձր է։ Նշվում է, որ «Ռեալը» կանի ամեն … Read more

Այս պահին նա ոչ միայն իր ակումբի լավագույն խաղացողն է, այլև աշխարհի․ Նեյմար

Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», իր հիացմունքն է արտահայտել կատալոնական ակումբի եզրային հարձակվող Ռաֆինյայի խաղի վերաբերյալ։ «Ռաֆինյան աշխարհին ցույց է տալիս այն, ինչ մենք՝ բրազիլացիներս, արդեն գիտեինք։ Կիսաեզրափակիչում «Բարսային» այդպես առաջնորդելը պարզապես տաղանդ չէ, դա մեծություն է։ Այս պահին նա ոչ միայն ակումբի, այլև ամբողջ աշխարհի լավագույն խաղացողն է։ Նա … Read more

Մբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին գրառում է կատարել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն արդեն միացել է թիմին Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչին։ MadridistaReal-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Ջիդդա է ժամանել մասնավոր ինքնաթիռով։ Մբապեն արդեն մրցավայրում է և սոցիալական ցանցերում կատարել է հետևյալ գրառումը. «Salam Alaikoum, Saudi Arabia», ինչով փաստել է իր ներկայությունը։ Ըստ աղբյուրների՝ վերջին ժամերին Կիլիանը ինտենսիվ մարզումներ է կատարել … Read more

Պատմություն կերտելով․ Գվարդիոլան ռեկորդային ցուցանիշ է գրանցել տրանսֆերային շուկայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմական ռեկորդ է գրանցել՝ դառնալով ֆուտբոլի պատմության առաջին մասնագետը, ում գլխավորած թիմերի տրանսֆերային ընդհանուր ծախսերը հատել են 2 միլիարդ եվրոյի շեմը։ Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, ռեկորդային ցուցանիշը գրանցվել է «Բորնմուտի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի տեղափոխությունից հետո, ում համար «քաղաքայինները» վճարել են 72 մլն եվրո։ Այս գործարքի արդյունքում իսպանացի մարզչի … Read more