Ռեալը պատրաստ է ծայրահեղ քայլերի՝ Էլ Կլասիկոյում Մբապեի մասնակցությունն ապահովելու համար․ ինչ են ծրագրել մադրիդցիները

Մադրիդի «Ռեալում» հուսով են, որ Կիլիան Մբապեն կկարողանա մեկնարկային կազմում խաղալ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։

Վնասվածքից դեռևս լիովին չապաքինված ֆրանսիացին արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա, սակայն դեռևս պարզ չէ՝ պատրաստ կլինի՞ նա մեկնարկային կազմում խաղալուն, թե՞ ոչ։

L’Équipe-ի տվյալներով՝ Մբապեի մեկնարկային կազմում ընդգրկվելու հավանականությունը բավականին բարձր է։ Նշվում է, որ «Ռեալը» կանի ամեն ինչ դա ապահովելու նպատակով։ Մադրիդյան ակումբը քննարկում է Կիլիանի համար ցավազրկողներ կիրառելու տարբերակը։

Ավելին, շատ հավանական է, որ խաղացողը կհանգստանա «Ալբասետեի» և «Լևանտեի» դեմ հաջորդ երկու հանդիպումներում, եթե կարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնայի» դեմ կարևոր մրցավեճում։

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 11-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։

Leave a Comment