«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Հայաստանում – Live News

Նախատեսվում է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացնել Հայաստանում: Սա շատ հետաքրքիր մի ձևաչափ է, որը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում և հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում հատկապես դասական արվեստի ուղղությամբ: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 14-ի նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մրցույթը կանցկացվի հունիսի … Read more

Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանին հասկացնելու բան ունի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ՝ մայիսի 12-ին, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի քաղաքացիներ, այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի … Read more

Ագրարային համալսարանում դիմորդների թիվը նվազել է շուրջ 25 տոկոսով. Երկիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այս տարի 19 մասնագիտություններում հայտագրվել է 148 դիմորդ: 2025թ. այդ թիվը կազմել է 198: Այսինքն այս տարի դիմորդների թիվը նվազել է 25 տոկոսով: Այս մասին գրում է Yerkir.am-ը: «Կեցցեն» ԿԳՍՄ նախարար տիկին Ժաննա ու ռեկտոր պարոն Հրաչյան:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս․ Դեմոյան

Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ … Read more

Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախարարի հետ • Tribune.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆի հետ: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային մի շարք հարցեր:

Ցեղասպանության թանգարանի գլխատումն ու ճահճի մեջ մնալու ցանկությունը․ Գևորգ Վարդանյան

Օրերս հայտնի դարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու որոշման մասին։ Այս խիստ տարօրինակ որոշումը Հայաստանի ակադեմիական համայնքում առաջացրել է շփոթմունք ու տարակուսանք։ Որոշումը կամայական է՝ անտեսելով և ոտնահարելով ՀՑԹԻ աշխատակազմի կարծիքը, որը միասնականորեն դեմ է արտահայտվել դրան։ Ավելին՝ դրան կտրուկ դեմ են եղել Հոգաբարձուների խորհրդի գիտնական անդամները։ … Read more

Քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների որակի ապահովման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր։

Մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը … Read more

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը. Ժաննա Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և … Read more