ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ՝ մայիսի 12-ին, ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի քաղաքացիներ,
այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։
Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։
Այս առիթով կրթության նախարարը կրկիր գրառում է արել․
«Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար:
Հիշեցնեմ, որ մինչ այս ստացած ահազանգերին էլ ընթացք է տրվել և դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության:
Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու»:
Հարց է առաջանում․ ՔՊ-ական նախարարը կպատժի՞ արդյոք ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին, դպրոցի տնօրենին և նրանց այդտեղ «բերման ենթարկողին»։