Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

6 Հոկտեմբերի, 2026

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նշվել է, որ TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացման և տարածաշրջանային տարանցիկ ավելի լայն հնարավորությունների ձևավորման գործում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Leave a Comment