ՀՀ և ԱՄՆ համատեղ պատվիրակությունը այցելում է Սյունիք՝ քննարկելու ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ միասին այցելել են Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը և վերջինիս ներուժը՝ ամրապնդելու փոխկապակցվածությունը և ստեղծելու նոր տնտեսական … Read more

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

2 Սեպտեմբերի, 2026 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են հանդիպումների՝ քննարկելու «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը: Այդ մասին ասված է Հայաստանում … Read more

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

1 Սեպտեմբերի, 2026 Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, իսկ ԱՄՆ-ից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության … Read more

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

1 Սեպտեմբերի, 2026 ԱԳՆ-ից հայտնում են Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: «Էջում կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը։ Էջը … Read more

ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. Ռահիմ Սաֆավի

13 Օգոստոսի, 2026 Հակառակ հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չենք ձեռք բերել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները, հաղորդում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը։ «Այս հարցի շուրջ չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ։ Մենք բաց և հստակ … Read more

Ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը․ պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից․ Վահե Դավթյան

12 Օգոստոսի, 2026 Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքում նոր էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով, ամբողջությամբ տեղավորվում է TRIPP անվանումով արկածախնդրության տրամաբանության մեջ։ Ընդ որում, այս նախաձեռնությունն արկածախնդրություն է բացառապես Հայաստանի համար։Ադրբեջանի շահերը պարզ են՝ ելք դեպի Նախիջևան, գազի մատակարարումների դիվերսիֆիկացում և … Read more

TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է․ քաղաքագետ

11 Օգոստոսի, 2026 Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ՝ սկսած 1991թ։ Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու գաղափարի և Միջին Միջանցքի մասին … Read more

TRIPP-ի պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության գործն ընդունվել է քննության

TRIPP-ի շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության գործն ընդունվել է քննության։ Դատաքննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին: Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։ Զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

ՍԴ-ն սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը։ «Նաեւ այսօր կայացել է Արարատ Միրզոյանի եւ խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի համդիպումը, որին ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ եւ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ-ում … Read more

Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի` ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է` չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են: Սոկոլովը … Read more